կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 13:24
Տարածաշրջան

Թուրքերը վախենում են, որ Դոնբասից հետո Պուտինը Թուրքիայից կպահանջի Կարսն ու Արդահանը. Haberler

Թուրքերը վախենում են, որ Դոնբասից հետո Պուտինը Թուրքիայից կպահանջի Կարսն ու Արդահանը. Haberler

Թուրքական Haberler կայքը անդրադարձել է փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչումից հետո թուրքական հասարակության շրջանում սկիզբ առած վախերին, ըստ որոնց՝ Ուկրաինայից հետո Պուտինը պահանջներ կներկայացնի նաև Թուրքիային՝ հայկական պատմական Կարս և Արդահան շրջանների առումով:

Այսպես, թուրքական կայքի համաձայն, Կարս, Արդահան, Արդվին և Բաթում շրջանները ռուսական պետությանն էին այցել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից (թուրքերեն 93 Harbi` 93-ի պատերազմ, ըստ իսլամական հիջրայի` 1293 թ.) հետո` Բեռլինի վեհաժողովի արդյունքներով:

Նշվում է, որ այդ շրջանները թուրքական վերահսկողության տակ են անցել ռուս/բոլշևիկյան-թուրքական հակահայկական Մոսկվայի պայմանագրով 1921 թ. մարտի 16-ին:

Պուտինի հայտարարությունից հետո Արդահան բառը դարձել է TT (թվիթերյան թրենդ): Նման մեկնաբանություններից են`  

  • «Տեր կանգնենք Կարսին և Արդահանին: Պուտինն այստեղ էլ է աչք դնելու»

  • Ո՞վ կարող է երաշխավորել, որ Պուտինի` այսօր Ուկրաինայի վերաբերյալ ասվածները վաղը Կարս-Արդահանի և նեղուցների համար չեն ասվելու. եթե Պուտինը չկանգնեցվի Ուկրաինայում, հերթը մերն է:

  • Բոլշևիկները Դոնբասն Ուկրիանային տվեցին, այն ռուսական հող էր՝ ըստ ամենայնի: Այդ տրամաբանությամբ ռուսները կարող են Կարսն ու Արդահանը պահանջել:

  • Սրա վերջը լավ չի լինի: 20 կամ 50 տարի հետո, Կարս-Արդահան ասելով, մեր դեմ հանդես կգան: