կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 17:35
Տարածաշրջան

Իրաքում վերսկսվել են հակակառավարական ցույցերը՝ նոր վարչապետի նշանակումից հետո

Իրաքում վերսկսվել են հակակառավարական ցույցերը՝ նոր վարչապետի նշանակումից հետո

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում բողոքի ակցիաներ են տեղի ունենում նոր կառավարության դեմ, որը ղեկավարում է Մուսթաֆա Ալ-Քադիմին. այս մասին հայտնում է Al-Jazeera-ն։

Ըստ լրագրողների՝ մասսայական ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ կառավարության նորանշանակ ղեկավարը խոստացել էր ազատ արձակել բոլոր ցուցարարներին, ովքեր ձերբակալվել էին 2019 թ. հոկտեմբերին տեղի ունեցած ցույցերի ժամանակ։

Բողոքի ակցիան ամենամասշտաբայինն էր մարտի 17-ից այս կողմ, երբ երկրում մտցվեց պարետային ժամ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, քանի որ ցույցերի առկայությունը ավելացնում էր վարակի տարածման հավանականությունը։