|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թբիլիսիի կենտրոնում վերսկսվել են բողոքի ցույցերը, որոնց ֆոնին երեկ հրաժարական տվեց երկրի գլխավոր դատախազը. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ երեկվանից Թբիլիսիում բողոքի ցույցեր են սկսվել: Բանն այն է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մահացած երկու անչափահասների գործով որոշումն էր հրապարակել։ Ըստ որոշման՝ անչափահասներից միայն մեկի սպանության մեջ կասկածվողին է դատարանը մեղավոր ճանաչել։ Դատարանի որոշումը բողոք էր առաջացրել: Ակցիայի մասնակիցների կարծիքով` հետաքննությունն արդար չի եղել, և փորձ է արվում պատժից ազատել միջադեպի մասնակիցներից մեկին` դատախազության նախկին աշխատակցի որդուն: