Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում ՔՊ-ական տնօրենի դեմ բողոքի են դուրս եկել դպրոցի աշխատակազմն ու ծնողները։ Նրանց զայրացրել է տնօրենի ապազգային վարքագիծն ու քայլերը։ Ակցիային ներկա նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որի երկու երեխաները նույնպես այս դպրոցում են սովորում։
«Վերջին երկու տարում դպրոցը դեգրադացվում է։ Դպրոցը միայն գիտելիք տվող չէ, դպրոցը նաև դաստիարակող հաստատություն է և հայրենսեր դաստիարակող հաստատություն է։ Նոր տնօրենը որ եկավ՝ 2022-ի սեպտեմբերին, դպրոցից հեռացվեց Արցախի դրոշը։ Դպրոցից հեռացվել են Արցախյան պատերազմի հերոսական դրվագները պատկերող նյութերը» ,-ասաց Խաչատրյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ դպրոցի ուսուցինչները հեռանում են։ «Ահազանգ կա՝ դպրոցի 3 փոխտնօրեն դիմում են գրել և դուրս են գալիս, դպրոցը քանդվում է» ,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում