|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո Հայաստանում շատ բան է փոխվել. լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Ըստ նրա` շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում դրանից հետո:
«Կարապետյանի ծրագիրը մեզ խաղաղ նավահանգիստ է տանում: Նկատե՞լ եք, որ ժողովրդի մեջ հանգստություն է իջել: Բացի այդ` վստահությունը վերականգնվել է իշխանության, կառավարության հանդեպ: Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո մեր կյանքում շատ բան է փոխվել: Պետք է արձանագրել, որ մեր երկրում և մեր կյանքում լավ բաներ են կատարվում»,- ասաց Տեր-Գուլանյանը: