|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հոնկոնգում հակակառավարական հերթական ցույցն է տեղի ունեցել: Ըստ ոստիկանության տվյալների՝ ցույցին մասնակցել է 200 հազար մարդ, սակայն կազմակերպիչները հաղորդում են 800 հազար ցուցարարի մասին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել երկուշաբթի օրը գործադուլ անել:
Նշվում է՝ ցուցարարները կրակ են վառել դատարանների շենքերի առջև, ինչպես նաև շշառումբեր են պայթեցրել և ներկել կառավարական շենքերը: Որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ ցույցը, ընդհանուր առմամբ, խաղաղ բնույթ է կրել:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հոնկոնգում հակակառավարական ցույցեր են ընթանում շուրջ 6 ամիս: Ցուցարարները պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ կատարել, ազատել ձերբակալված ցուցարարներին, հետաքննել ոստիկանության կողմից բռնության կիրառման դեպքերը: