|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երեկ «Афиша-Рамблер-SUP» ընկերության սեփականատեր Ալեքսանդր Մամուտն աշխատանքից ազատել է «Лента.ру»-ի գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոյին, որը կայքը ղեկավարում էր 2004 թվականից:
Դեպքի հետ կապված՝ պարբերականի խմբագրական կազմը հայտարարությամբ է հանդես եկել, որում հայտարարել է, որ որոշակի պարզաբանումներ է պահանջում:
«Անկախ գլխավոր խմբագրի պաշտոնանկությունը և ուղղակիորեն կրեմլյան աշխատասենյակներից կառավարվող մարդու նշանակումն արդեն իսկ գրաքննության անթույլատրելիության մասին` ԶԼՄ-ների վերաբերյալ օրենքի խախտում է»,- ասվում է հայտարարությունում:
Լրագրողները նշում են, որ վերջին տարիներին Ռուսաստանում ազատ լրագրության տարածքը տագնապալի կերպով փոքրանում է: Որոշ պարբերականներ ուղղակիորեն կառավարվում են Կրեմլի կողմից, մյուսները՝ համակարգողների, երրորդները՝ խմբագիրների, որոնք վախենում են կորցնել աշխատանքը:
«Որոշ ԶԼՄ-ներ փակվել են, մյուսները կփակվեն առաջիկա ամիսներին: Խնդիրն այն չէ, որ մենք կզրկվենք աշխատանքից, այլ այն է, որ դուք, կարծես, այլևս կարդալու բան չեք ունենա»,- եզրափակում են լրագրողները: