Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 6-ից Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հազարավոր մարդիկ դուրս են եկել գլխավոր փողոցներ՝ բողոքի ցույց անցկացնելու երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի և նրա կառավարության դեմ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Ցուցարարները մեղադրել են Բաբիշին կոռուպցիայի մեջ`միաժամանակ պահանջելով արդարադատության նոր նախարար Մարիա Բենեշովայի հրաժարականը: Ցույցի մասնակիցները մտավախություն են հայտնել, որ Բենեշովան կարող է արդարացնել Բաբիշին նրա դեմ առաջադրված մեղադրանքների մասով:
Բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցները ծածանել են չեխական ազգային դրոշը և վանկարկել` «Մենք կույր չենք» :
Նշվում է, որ մասշտաբային ցույցեր են անցկացվել նաև Բռնո և Օստրավա քաղաքներում:
Ակցիայի ընթացքում ցուցարարները հիշեցրել են այն հետաքննության մասին, որի արդյունքում բացահայտվել էր, որ միլիարդատեր ու նախկին ձեռնարկատեր Բաբիշը 2007թ.-ին իրեն պատկանող «Agrofert» ընկերության օգտին Եվրամիությունից ապօրինաբար 2 միլիոն դոլարի սուբսիդիաներ է ստացել. դրանք ի սկզբանե նախատեսված են եղել մանր ձեռնարկություններին աջակցություն տրամադրելու համար:
Հավելվում է նաև, որ վարչապետը հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի Չեխիայի խորհրդարանի ստորին պալատն արդեն փորձել է վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարությանն անվստահություն հայտնել: Այն պայմանավորված էր վարչապետի տղայի հետ կապված սկանդալով, ըստ որի`նրան բուժման էին ուղարկել «բռնակցված» Ղրիմ: