Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրաքի նախարարների խորհուրդը քննադատել է Քերբելա քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի վրա հարձակումը, որի ընթացքում զոհվել են մի քանի խաղաղ բնակիչներ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Իրաքի ԱԳՆ հայտարարությանը հղումով:
Հայտարարության մեջ նշվում է, որ «Իրաքը հավատարիմ է դիվանագիտական առաքելության անձեռնմխելիության սկզբունքին և հույս է հայտնում, որ այս պատահարը չի անդրադառնա Բաղդադի և Թեհրանի միջև գոյություն ունեցող բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների վրա: «Դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը կարմիր գիծ է, որն անցնելու իրավունք չունի ոչ ոք, և անվտանգության մարմիններն ամեն բան արել են պատահարի կանխարգելման համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Անցյալ երեկոյան մի խումբ ագրեսիվ անձինք փորձել են մտնել Իրանի հյուպատոսարան, սակայն ստացել են համարժեք պատասխան անվտանգության ուժերի կողմից, որոնք պահպանում էին դիվանագիտական ներկայացուցչության տարածքը: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ հարձակման ընթացքում զոհվել է 3 իրաքցի, վիրավորվել 20 մարդ, այդ թվում՝ 17 ուժային: Հարձակումից առաջ ցուցարարները կոչ են արել Թեհրանին՝ «չմիջամտել Իրաքի ներքին գործերին»: Իրանի հյուպատոսարանն էլ իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Իրաք, այդ թվում՝ շիաների սրբատեղիներ:
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել է, որ Իսրայելը, ԱՄՆ-ն ու այլ երկրներ փորձում են օգտվել իրաքյան ցույցերից և քարոզչություն են իրականացնում Իրանի դեմ:
Հիշեցնենք, որ Իրաքում հոկտեմբերի 1-ից սկսվել են հակակառավարական հուժկու ցույցեր, որոնց ընթացքում զոհվել է արդեն մոտ 250 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 11 հազարը: