Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին մեկ օրում Իրաքի տարբեր հատվածներում ոստիկանության հետ ցուցարարների բախումների հետևանքով 40 մարդ է զոհվել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Associated Press-ը:
Անկարգությունների մեծ մասը տեղի է ունեցել Իրաքի հարավում, որտեղ սպանվել է 36 ցուցարար, ևս 245-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բացի այդ՝ ևս չորս ցուցարար զոհվել է Բաղդադում՝ ուժայինների՝ ցուցարարների վրա կրակ բացելու հետևանքով:
Հիշեցնենք, որ Իրաքում հոկտեմբերի 1-ից սկսված բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 350 մարդ, վիրավորվել են հազարավոր մարդիկ:
Նախօրեին՝ նոյեմբերի 27-ին, Իրաքում բողոքի ակցիայի մասնակիցները հրդեհել էին Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը: Նրանց պնդմամբ՝ Իրանը միջամտում է իրենց ներքին գործերին:
Հակակառավարական ակցիաների սկզբում ցուցարարները իշխանություններից պահանջում էին ուշադրություն դարձնել երիտասարդության շրջանում գործազրկությանը և կոռուպցիային, սակայն որոշ ժամանակ անց նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը. այս պահի դրությամբ նրանք պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կենսապայմանների բարելավում, առողջապահության և կրթության ոլորտներում, աշխատաշուկայում առկա խնդիրների լուծում և կոռուպցիայի դեմ պայքար։