կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-08 14:46
Քաղաքական

Կորոնավիրուսի պանդեմիան շարունակում է «ատելության և այլատյացության ցունամի» առաջացնել. Գուտերեշ

Կորոնավիրուսի պանդեմիան շարունակում է «ատելության և այլատյացության ցունամի» առաջացնել. Գուտերեշ

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է առաջացնել «ատելության և այլատյացության ցունամի» առաջացնել. այս մասին, AP-ի տեղեկացմամբ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը. հայտնում է Yerkir.am-ը։

Նրա խոսքով՝ համացանցում աճում են բացասական տրամադրություններն օտարերկրացիների դեմ, և փողոցներում COVID-19-ի հետ կապված «հակասեմական դավադրության տեսություններ եւ հակաիսլամական հարձակումներ են տարածվել»:

Գուտերեշը, մասնավորապես, նշել է. « Միգրանտները և փախստականները դրոշմվել են որպես վիրուսի աղբյուր, իսկ ապա զրկվել են բժշկական օգնությունից օգտնվելու հնարավորությունից... Քանի որ տարեցները ամենախոցելիներից մեկն են դարձել, սարկաստիկ մեմեր են հայտնվել», ու հավելել. «Իսկ լրագրողները, բուժաշխատողները, օգնության ցուցաբերման աշխատողները և իրավապաշտպանները պարզապես իրենց աշխատանքի զոհն են դառնում»:

Միևնույն ժամանակ պաշտոնյան կոչ է արել գործադրել «բոլոր ջանքերը` ամբողջ աշխարհում ատելությամբ լի հայտարարություններին վերջ տալու համար»: Նա նաև հորդորել է քաղաքական առաջնորդներին սոլիդարություն ցուցաբերել բոլոր մարդկանց հետ, որպեսզի կրթական հաստատությունները կենտրոնանան «թվային գրագիտության վրա այն ժամանակ, երբ «ծայրահեղականները ձգտում են ներգրավել պոտենցիալ հուսահատ լսարանին»: