Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարություն է տարածել այն մասին՝ նոր տիպի կորոնավիրուսի բռնկումն ամենամեծ մարտահրավերն է աշխարհի համար Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր. հայտնում է Yerkir.am-ը՝ BBC-ին հղումով:
Գուտերիշի կարծիքով` ստեղծված իրավիճակը կարող է ռեցեսիայի հանգեցնել, որի նմանը, հավանաբար, չի եղել անցյալ բոլոր տարիների ընթացքում։
«Նոր կորոնավիրուսային հիվանդությունը գրոհում է հասարակությունը մինչև դրա հիմքերը` կյանքեր, ինչպես նաև ապրուստի միջոցներ խլելով»,- պարզաբանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Նյու Յորքում կազմակերպության կենտրոնական գրասենյակում ունեցած ելույթի ընթացքում ու հավելել. «COVID-19-ը մեծագույն փորձությունն է, որին մենք բախվել ենք ՄԱԿ-ի կազմավորումից ի վեր»։
Դեպքի առնչությամբ Գուտերեշը կոչ է արել անհապաղ համակարգված հարված հասցնել, որն ուղղված կլինի կորոնավիրուսի տարածումը զսպելուն ու համաճարակի դադարեցման նպաստելուն։
Միևնույն ժամանակ իր խոսքում պաշտոնյան արդյունաբերական երկրներին հորդորել է օգնություն ցուցաբերել պակաս զարգացած պետություններին կամ այն երկրներին, որոնք «պոտենցիալ կերպով բախվել են հրդեհի արագությամբ տարածվող մղձավանջային վարակին»:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների` համաճարակի հետևանքով աշխարհում 25 միլիոն մարդ հնարավոր է՝ զրկվի աշխատանքից: Միջազգային կառույցի կանխատեսմամբ՝ արտաքին ներդրումային հոսքերի 40 տոկոս անկում է սպասվում։