|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ, մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ԱԺ-ից հայտնում են, որ բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:
Լիլիան Մորի Պասքիեն եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:
ԵԽԽՎ նախագահը նշել է, որ այսօր էլ դեռ իրականացվում են ցեղասպանություններ եւ պետք է պայքարել ատելության, այլատյացության եւ խտրականության դեմ: «Դրանք հանգեցնում են հանցագործությունների եւ դեմ են մարդու իրավունքներին, արժանապատվությանը»,- ասել է Լիլիան Մորի Պասքիեն: