կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 15:30
Աշխարհ

11 տարի առաջ հրատարակված գրքում կանխագուշակվել է կորոնավիրուսի պանդեմիան

11 տարի առաջ հրատարակված գրքում կանխագուշակվել է կորոնավիրուսի պանդեմիան

Ֆրանսիացի հեղինակավոր պատմագետ, աշխարհաքաղաքագետ եւ լրագրող Ալեքսանդր Ադլերը, որը հակառակ իր ձախակողմյան համոզումներին, աշխատում է աջակողմյան «Լը Ֆիգարո» օրաթերթի խմբագրությունում, 2009-ին հրատարակած իր «ՍԻ.ԱՅ.ԷՅ.-ի գաղտնի թղթածրարները» ( LE NOUVEAU RAPPORT DE LA CIA : comment sera le monde en 2025? / édition Robert Laffont ) գրքում զգուշացրել էր, որ կորոնավիրուսի համաշխարհային համաճարակ է լինելու. ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Ֆրանսիայում բնակվող ՀՅԴ գործիչ Հրաչ Վարժապետյանը: Ըստ նրա՝ գրքի 250-251-էջերում «Համաշխարհային համաճարակի հավանական բռնկում» ենթավերնագրի տակ հեղինակը­­­­­­­ հստակ նշում է «կորոնավիրուս» անվանումը՝ դրա տարածումը «գուշակելով» մինչեւ 2025 թվականը:

«Ուղղակի փշաքաղեցնող է: 11 տարի առաջ հրատարակված այս «նախատեսությունը» այս օրերին ապրում ենք հար եւ նման գրվածին: Այնտեղ հստակ նշվում է, որ այս ախտը ծայր պիտի առնի Չինաստանից եւ հարավային Ասիայից, ապա պիտի տարածվի աշխարհով մեկ, որի հետեւանքով պիտի ստեղծվեն միջսահմանային ճգնաժամեր, պիտի առաջանա տնտեսական աննախադեպ ճգնաժամ եւ անկարելի պիտի լինի ախտի տարածման առաջն առնել, որովհետեւ գոյություն պիտի չունենա դրա դեմ պատվաստանյութը: Եվ ամենից ահավորը՝ նա հստակ նշում է, որ Արեւմուտքում ախտը պիտի խլի տասնյակմիլիոնավոր զոհեր, իսկ աշխարհով մեկ` հարյուրավոր միլիոն: Բարեբախտաբար, զոհերի՝ կանխատեսված թվերից շատ հեռու ենք տակավին ...
Վերջապես, հետաքրքրական է նաեւ, որ ծագումով հրեա Ալեքսանդր Ադլերը սերտ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների բարձրագույն ղեկավարության եւ մարմինների հետ, ինչպես նաեւ` անձնական մտերմություն Հենրի Քիսինջերի, Ռիչարդ Փըրլի եւ Փոլ Վոլֆովիցի հետ. անուններ, որոնց մասին հավելյալ մեկնաբանության կարիք չկա ...»,- գրում է ֆրանսահայ դաշնակցական հասարակական-քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետյանը: