|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Իսրայելի կառավարությունը մայիսի 7-ից մեղմացրել է կարանտինային սահմանափակումների որոշ մասը. այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ նշելով, որ իրենց աշխատանքը վերսկսել են առևտրի կենտրոնները, շուկաներ ու մարզասրահները. հայտնում է Yerkir.am-ը։
Միևնույն ժամանակ բացվում են նաև բացօթյա շուկաները, իսկ փակ տարածքներով առևտրի կենտրոններն ու մարզասրահները պետք է պահպանեն անվտանգության կանոնները: Մասնավորապես, փակ տարածքում յուրաքանաչյուր 20 քմ տարածքի համար պետք է մեկ մարդ լինի, անհրաժեշտ է պահպանել 2 մետր սոցիալական հեռավորություն, ինչպես նաև կատարել սանիտարահիգիենիկ խիստ միջոցառումներ: Հանվում են նաև բացօթյա տարածքում աղոթքների հետ կապված սահմանափակումները, իսկ լողափեր թույլատրվում է գնալ միայն սպորտով զբաղվելու նպատակով:
Հիշեցնենք՝ Իսրայելում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 27-ին:Մայիսի 6-ի տվյալներով՝ երկրում վիրուսով է վարակվել 16. 314 մարդ, որից 10.527-ն առողջացել է, իսկ 238-ը՝ մահացել: