Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ԱԺ-ի կողմից ընդունված Բյուջեի նախագծի, մեղմացվող սահմանափակումների, տնտեսության վիճակի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է տնտեսագետ, ՀՅԴ Ֆինանսների և էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ:
- Պարոն Գրիգորյան, օրերս ԱԺ-ում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը: Նա նշեց, որ հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը, կունենանք 2 տոկոս անկում, ինչպես նաև համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ պարտքային միջոցներ: Ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը, ի՞նչ այն կտա մեզ, ի՞նչ է սպասվում:
- Իշխանությունների ամենատարբեր ներկայացուցիչներ 2020 թվականի բյուջեն գնահատում էին, որպես հեղափոխական բյուջե: Բոլորը կարծես, թե միաբերան փորձում էին մեր հանրությանը բացատրել, համոզել, որ 4․9 տոկոս կանխատեսվող տնտեսական աճը հեղափոխական է: Իմիջիայլոց, տարօրինակ է հիմա քննարկել այսպիսի փոփոխություններ մի քանի պատճառներով. համավարակի հնարավոր զարգացման սցենարները հասկանալի չեն, դրա տված վնասները դեռևս գնահատված չեն: Պարոն Ջաջնջուղազյանն անկումը բացատրեց հետևյալով՝ համավարակի ազդեցության հետևանքով գործընկեր երկրներում տնտեսական աճը դանդաղել է, մետաղների համաշխարհային գների և նավթի համաշխարհային գների անկում կա, և ռուսական ռուբլու արժեզրկումը գնահատվել է որպես արտաքին ցնցում, արտաքին պահանջարկի թուլացում, զբոսաշրջիկների կրճատում, տրանսֆերտների կրճատում և այլն, և որ այդ ամենն ուղիղ ազդեցություն ունի ՀՀ տնտեսության վրա:
Կանխատեսվող 4․9 տոկոս աճն էլ չի լինելու, դա արդեն պարզ է, կանխատեսվում է 2 տոկոս անկում, ինչը պատճառ է դարձել, որպեսզի համավարակի մեղման նպատակով փոփոխություն նախաձեռնեն 2020 թվականի բյուջեում: Սույն բյուջեում դեֆիցիտը կազմում է 160․7 մլրդ դրամ, առաջարկվում է այն դարձնել շուրջ 324․0 մլրդ դրամ: Իշխանություններն ասում են՝ ժողովուրդ ջան, որպեսզի ձեր համար աջակցության ծրագրեր իրականացնենք, համավարակի ազդեցությունը մեղմենք, պետք է վարկ վերցնենք, այդ միջոցներն ուղղենք ֆինանասական շուկա, դուք էլ գնացեք, օրինակ, զրո տոկոսով վարկեր վերցրեք, հետո կփակեք այդ վարկերը ևմեր վերցրած պարտքերը: Սա հասկանալի մոտեցում չէ: Հիշում ենք նաև, որ 2019 թվականի բյուջեն, երբ պրոֆիցիտով էր փակվում, դեկտեմբերի 12-ին ԱԺ-ն 4 վարկային համաձայնագիր ընդունեց և պետության պարտքն ավելացրեց 152․0 մլն դոլարով, հիմնավորումն այն էր, որ բյուջեն օրենք է և պետք է այն կատարվի, ինչո՞ւ այսօր այդ ավել միջոցները չեն օգտագործվում: Ի վերջո բոլոր պարտքերը փակելու է մեր ժողովուրդը: Հասկանալի չէ նաև, երբ կանխատեսում են, որ եկամուտները պակաս կլինեն 1․695 տրիլիոն դրամից, բայց ոչ մի կերպ չեն ուզում վերանայել 1․856 տրիլիոն ծախսերը: Իսկ ծախսերը կրճատելու տեղ կա, դա պարտադիր կուտակային համակարգին ուղղված միջոցներն են, կրճատել գործուղումներն ու պարգևավճարները:
- Եվրոպական կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` 2020 թվականի ընթացքում Եվրամիության տնտեսական գոտում գրանցվելու է 5-12 տոկոս անկում: Այս ֆոնին արդյո՞ք ՀՀ իշխանությունը պետական ռեսուրսներն արդյունավետ է ծախսում:
- Համաշխարհային բոլոր կազմակերպությունները հիմա կանխատեսումներ են անում, հետո վերանայում իրենց կանխատեսումները: Հասկանալի է, որ տնտեսական անկման պատճառը նոր տեսակի կորոնավիրուսն ու դրա ազդեցությունն է: Այսինքն՝ տնտեսական վիճակի վատթարացման պատճառները չունեն տնտեսական հիմքեր: Հետևաբար ես չեմ հավատում այդ գնահատումներին: Նույն ռուբլու փոխարժեքը տատանվում է․ դոլարի նկատմամբ արժևորվել է 10 և ավելի ռուբլով: Այնպես որ ամեն ինչ այնքան միանշանակ չէ: Ի վերջո գործ ունենք հարկադրված սահմանափակումների հետ: Իսկ Հայաստանի իշխանությունների ծախսերի արդյունավետությունը դեռ կգնահատվի: ՀՅԴ մոտեցումներ հրապարակել ենք մարտի 23-ին, այն իր մեջ ուներ ծախսախնայող հստակ կետեր, դրանով ասում էինք, որ չպետք է վարկ տրամադրել ընկերություններին, որ աշխատավարձ և հարկ վճարվեն, չպետք է ֆինանսական շուկային հարստացնել, իսկ տնտեսական գործունեություն իրականացնողներին թողնել պարտքերի և վարկերի տակ: Անցել է մոտ մեկուկես ամիս և հիմա նորից կարող ենք անել այն պնդումը, որ ոլորտներ կան՝ ուղղակի ուշքի չեն գա և չպետք է վարկով խեղդել նրանց: Անհրաժեշտ է ուղիղ աջակցության գործիքներ կիրառել և ձգել գոտիները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: