|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կարանտինի մեջ գտնվող Մառնեուլիի շրջանում հատուկ ձայնային սարքավորումներով կահավորված ավտոմեքենաներով տեղեկատվական քարոզարշավ է իրականացվում. հայտնում է Yerkir.am-ը՝ Վրաստանի առաջին ալիքին հղումով։
Նշվում է՝ քաղաքի փողոցներում և մերձակա գյուղերում ողջ օրվա ընթացքում շրջող մեքենաներով հայտարարություններ են արվում երեք լեզուներով՝ հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն։
Հայտարարություններով տեղի բնակչությանն իրազեկվում է, որ Մառնեուլին հայտարարվել է խիստ կարանտինային գոտի։ Միևնույն ժամանակ բնակչությանը կոչ է արվում տանը մնալ, իսկ ջերմություն ունենալու դեպքում՝ դիմել հիվանդանոց։