|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստան վերադարձած բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն կարանտինային գոտի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիքովանին՝ կորոնավիրուսի հարցով ստեղծված համակարգող խորհրդի նիստի ավարտին:
Մարտի 21-ից ամբողջովին կդադարեցվեն բոլոր ավիաչվերթները:
«Կայացվել է որոշում, որ վաղվանից ամբողջովին դադարեցվում են ավիաչվերթները և իրականացվելու են միայն այն ավիաչվերթները, որոնք կատարում է Վրաստանի ավիաուղիները և համակարգված են Վրաստանի կառավարության հետ:
Կայացվել է որոշում, որ անկախ այն բանից, թե որ երկրից են վերադառնում Վրաստանի քաղաքացիները հայրենիք, նրանք անմիջապես կտեղափոխվեն կարանտինային գոտի և կլինեն բժիշկների վերահսկողության ներքո»,- հայտարարել է Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակը: