|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը, ըստ Yerkir.am-ի, մանրամասներ է ներկայացնում Չինաստանից ՌԴ տարհանված ՀՀ քաղաքացու վերաբերյալ:
«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտապես տեղեկատվություն է ստանում Չինաստանից ՌԴ Տյումենի մարզ տարհանված ՀՀ քաղաքացի Լ․Բաղդասարյանի վերաբերյալ։ Մշտական կապ է պահպանվում ՌԴ համապատասխան մարմինների, մարզային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Սահմանված կարանտինային ժամկետի ավարտից հետո՝ դեսպանությունն, ըստ անհրաժեշտության և պահանջի, կապահովի քաղաքացու վերադարձը Հայաստան»,- պարզաբանված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չինաստանից ՌԴ ՀՀ քաղաքացի էր տարհանվել՝ երկրում տարածում գտած կորոնավիրուսի պատճառով: