|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Չինաստանի նոր գլխավոր հյուպատոս Ցոյ Շաոչունը պաշտոնական հանդիպումների անցկացման նպատակով ժամանել է Եկատերինբուրգ, սակայն երկշաբաթյա կարանտինի մեջ է հայտնվել. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է Interfax-ը՝ Եկատերինբուրգում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Խարլովի խոսքերին հղումով:
Ըստ գործակալության տվյալների՝ Շաոչունը Ռուսաստան է ժամանել փետրվարի 6-ին: Նա նախատեսել էր մի շարք պաշտոնական հանդիպումներ անցկացնել, սակայն դրանք հետաձգվել են, քանի որ առաջիկա երկու շաբաթը դիվանագետը ստիպված կլինի տանն անցկացնել:
Հավելվում է նաև, որ փետրվարի 7-ին Եկատերինբուրգ ժամանած և «Бодрость» առողջարանի կարանտինային գոտում մնացած 58 չինացու ինքնազգացողությունը լավ է: Չինաստանի ևս 70 քաղաքացի Եկատերինբուրգի մերձակայքում գտնվող Բոգդանովիչ քաղաքի հանրակացարաններից մեկում է հյուրընկալվել:
Բժիշկների հավաստիացմամբ` մեկուսացման մեջ գտնվողներից որևէ մեկի մոտ վիրուս չի հայտնաբերվել: