Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մառնեուլի եւ Բոլնիսիի շրջանները գտնվում են Վրաստանի հարավ-արեւմուտքում, հարում են Ադրբեջանին եւ մեծ մասամբ բնակեցված են ադրբեջանցիներով: Թուրքերեն այդ տարածքը կոչվում է Բորչալու, տեղեկացնում է Ջավախք Մեդիան. հայտնում է Yerkir.am-ը:
Մի քանի ժամ առաջ այդ շրջաններում Կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարանտին է հայտարարվել: Ինչպես նշում է Վրաստանում ՀՀ Դեսպանատունը, կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրացական կողմի փոխանցմամբ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք ժամը 17։00-ից սկսած արդեն բաց է:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման կարանտինային խիստ ռեժիմը մտցվել է այն բանից հետո, երբ Մառնեուլի մի բնակչուհու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Բնակչությանն արգելվում է տնից դուրս գալ, բացառությամբ հիվանդանոց եւ մթերային խանութ այցերը: Շրջաններում զինված ուժեր եւ զինտեխնիկա է մտցվել: