|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Չնայած Ջավախքում այս պահին կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել, սակայն կիրառվում են կարանտինային միջոցառումներ, որոնց նպատակն է թույլ չտալ վիրուսի հնարավոր տարածումը. գրում է Ջավախք Մեդիան:
Սա առաջին հերթին վերաբերվում է պետական սահմանները հատած, այլ պետությունից ժամանած անձանց ինքնամեկուսացմանը:
Ընդ որում այս միջոցառումը կիրառվում է անկախ այն բանից թե տվյալ պետությունում գրանցված է արդյոք կորոնավիրուսի դեպք: Ախալցխայում ինքնամեկուսացված են 18 անձ, Ասպինձայում՝ 4 անձ, Նինոծմինդայում՝ 4 անձ, Ադիգենում՝ 2 անձ: Ախալքալաքում եւ Ծալկայում նման դեպքեր չկան:
Հիվանդությունների ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի բաժանմունքի ղեկավարի խոսքով, օտար պետություններից եկած անձինք ինքնամեկուսացման օրենքները չեն խախտել: