Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ թուրք բարձրաստիճան պաշտոնյայի՝ Ս-400 ԶՀԿ կայանների շահագործման՝ Անկարայի ծրագրերը հետաձգվել են անորոշ ժամանակով՝ երկրում ահագնացող կորոնավիրուսի տարածման պատճառով։ Բացի այդ՝ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական պաշտպանական համակարգերի շահագործումից, որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ կողմից պատժամիջոցների. հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը։
ՆԱՏՕ-ի դաշնակիցներ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև Ս-400-ների պատճառով առաջացած լարվածությունն իր գագաթնակետին հասավ ապրիլին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ համակարգերը գործարկվելու են։
«Չի լինի որոշում, որը կխանգարի Ս-400-ների գործարկմանը, բայց Covid-19-ի բռնկման պատճառով ապրիլին դրա գործարկումը կհետաձգվի», - հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի ռուսական ՀՕՊ համակարգերը գործարկվեն։
Թուրքիայի ՊՆ-ն հրաժարվել է մեկնաբանություն տալ այս առիթով։
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը հայտարարել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է. «Մենք շարունակում ենք դեմ լինել Թուրքիայի կողմից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնմանը և խորապես մտահոգ ենք, որ համակարգերի գործարկման վերաբերյալ Թուրքիայի մտադրության մասին», - նշում է Օրթագուսը։
Հիշեցնենք, որ Ս-400-ների մատակարարման գործընթացը սկսվել է 2019 թ. հուլիսին։ ԱՄՆ-ն հայտարարում է, որ ռուսական Ս-400-ների ձեռքբերմամբ ամերիկյան Ֆ-35 կործանիչները խոցելի կդառնան։ Ս-400-ների ձեռքբերումը հանգեցրեց թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման և ԱՄՆ կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների։