կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-26 15:57
Տարածաշրջան

Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են Ս-400-ների վերաբերյալ նոր պայմանագիր կնքել

Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են Ս-400-ների վերաբերյալ նոր պայմանագիր կնքել

Ս-400-ների վերաբերյալ օպցիոնի պայմանագիրը նախատեսվում է կնքել Թուրքիայի հետ 2020 թ.: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնել է ռազմական և տեխնոլոգիական արտադրանքների արտահանմամբ զբավող «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:

ՌԻԱ «Նովոստի»-ի տեղեկացմամբ՝ Ռուսաստանն այս տարի Թուրքիա է մատակարարել Ս-400 ՀՕՊ համակարգերի 4 դիվիզիոն: Պայմանագիրը ենթադրում է նաև ևս մեկ գնդային համալիրի գնում:

«Մենք հույս ունենք, որ 2020 թ. առաջին կիսամյակում կկնքենք պայմանագրային փաստաթղթեր: Բայց ցանկանում եմ նշել, որ ռազմա-տեխնիկական համագործակցությունը Թուրքիայի հետ չի սահմանափակվում Ս-400-ների մատակարարմամբ: Մենք դեռ մեծ պլաններ ունենք ապագայում»,- նշել է Միխեևը:

2019 թ. հուլիսի 12-ից սկսված՝ Ս-400-ների  մատակարարումը Թուրքիա արդեն ավարտվել է: Ռուսաստանից համակարգերի գնումը որոշակի խնդիրներ առաջացրեց Թուրքիայում: ԱՄՆ-ը պատժամիջոցների փաթեթ սահմանեց Թուրքիայի դեմ, որը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց: