|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ փաթեթի մատակարարման վերաբերյալ. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք ունենք համաձայնագիր Ս-400-ի երկրորդ փաթեթը մատակարարելու վերաբերյալ: Մնացին տեխնիկական աշխատանքներ տեխնոլոգիայի փոխանցման, համատեղ արտադրության, ճանապարհային քարտեզի վերաբերյալ», - ասաց նա:
«S-400 համակարգը ձեռք է բերվում օգտագործման համար. վերջ։ Այս մասին բազմիցս ասվել է պետական բոլոր մակարդակներում: Աշխատանքը շարունակվում է»,- նշել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավարը։
Դեմիրը հիշեցրել է նաև, որ անցած տարի ռուսական կողմն իրականացրել է Թուրքիային չորս Ս-400 դիվիզիոն մատակարարելու առաջին պայմանագիրը: Մատակարարման ծավալը կազմել է 2,5 միլիարդ դոլար: