|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիան այս պահի դրությամբ չի քննարկում Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի կնքման հարցը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքերին հղումով:
«Մեր համաձայնագիրն ստորագրվել է 2017 թվականի ապրիլին, Ս-400-ի մատակարարման գործընթացն այդ համաձայնագրի շրջանակում շարունակվում է: Այս պահին դեռևս նոր համաձայնագրի կնքման մասին խոսք չկա: Առաջիկայում կշարունակվի մարտկոցների մատակարարման, անձնակազմի ուսուցման, համակարգերի ծավալման, տեղակայման վայրերի ընտրության, ծրագրային ապահովման գործընթացը: Դա, իհարկե, տեխնիկական տեսանկյունից երկարատև գործընթաց է»,- պարզաբանել է նա: