Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարում Ս-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի կազմի և ժամկետների վերաբերյալ. այս մասին նշում է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ռուսաստանը 2019 թ. ավարտել է Թուրքիային Ս-400-ների 4 դիվիզիոնի մատակարարումը՝ 2.5 մլրդ դոլարով։ Պայմանագիրը նախատեսում է նաև ևս մեկ ամբողջական գնդային կոմպլեկտ։
«Թուրքիայի համար Ս-400-ների լրացուցիչ խմբաքանակի հարցը օրակարգում է, ոչ մի տեղ չի գնացել։ Մենք համաձայնեցնում ենք համակարգի կազմը, ժամկետներն ու այլ պայմանները։ Արդեն ընթանում է բանակցային գործընթացը և մենք հույս ունենք, որ մոտ ապագայում մենք կգանք ընդհանուր հայտարարի», - նշել է Շուգաևը։
Շուգաևն ընդգծել է, որ առաջին պայմանագիրը եղել է բացառապես մատակարարող, իսկ հաջորդ պայմանագիրը կենթադրի նաև արտադրության գործընթացում թուրքական կողմի մասնակցությունը։
Նշենք, որ ՌԴ-ն 2019 թ. արդեն Թուրքիային մատակարարել էր Ս-400-ներ։ Այդ ժամանակ լարվածություն առաջացավ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որի հետևանքով Թուրքիայի նկատմամբ որոշ պատժամիջոցներ կիրառվեց։