Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ-ն սկսել է Ս-400 զենիթահրթիռային կայանքների արդատրությունը, որոնք նախատեսված են Հնդկաստանի համար: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:
Նախատեսվում է, որ Ս-400-ների մատակարարումը դեպի Հնդկաստան, կսկսվի 2025 թ.:
«Ռուսաստանը Հնդկաստանին կմատակարարի Ս-400-ները ժամկետների մեջ, որոնք նախատեսված են պայմանագրով: Բոլոր պարտավորությունները՝ այդ թվում վճարումները, ամբողջապես կատարվում են: Աշխատանքներ են տարվում նաև Հնդկաստանում ուսումնական կենտրոնի բացման ուղղությամբ», - նշում է Մանտուրովը:
Ռուսաստանն ու Հնդկաստանը զինատեսակի մատակարարման պայմանագիրը կնքել են 2018 թ. հոկտեմբերին: Գործարքը կազմում է 5.43 մլրդ դոլար, և ըստ դրա, կմատակարավի ԶՀԿ համակարգերի 5 գունդ:
Նշենք, որ Ռուսատանն արդեն ավարտում է Ս-400 ԶՀԿ-ների մատակարարումը Թուրքիային, որը սկսվել էր 2019 թ. հուլիսի 12-ին: