|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Թուրքիան չունի որևէ իրավական հիմք ռուսական Ս-400 ԶՀԿ-ները Միացյալ Նահանգներին0 վաճառելու համար. այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը:
Ըստ նրա՝ Անկարան նախապես ծրագրել էր ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր, սակայն «պատասխանը չստանալով Վաշինգտոնից», որոշել էր Ռուսաստանից գնել հակաօդային հրթիռային համակարգեր:
«Եթե երկիրը գնել է F-16 կործանիչներ, ապա դրանք չեն վերավաճառվում այլ երկիր, որևէ իրավական հիմք չկա նաև նման համակարգի (Ս-400-ների) վերավաճառքի համար», - պարզաբանել է Չելիքը:
Հիշեցնեք, որ ԱՄՆ-ում մի խումբ սենատորներ հայտարարել էին Անկարայից գնած Ս-400 համակարգերը գնելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին: Նրանց կարծիքով, նման քայլը թույլ կտա ՆԱՏՕ-ի երկու անդամներին լուծել տարաձայնությունները: