|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման գործընթացին:
«Թուրքիան կարող է արտադրել Ս-400-ների պահեստամասեր: Մենք չենք խոսում Ս-400-ների բոլոր պահեստամասերի արտադրության մասին: Սա ամենաառաջատար համակարգն է: Սակայն որոշ մասերի արտադրությունը հնարավոր է: Ռուսաստանը բաց է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ Ս-400-ների վերաբերյալ նոր պայմանագիր կնքել»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը: