Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին 4 ամիսների կտրվածքով արդեն երկրորդ դեպքն է, երբ մամուլի խոսնակի ինստիտուտի փնթի և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում զավեշտալի իրավիճակում է հայտնվում երկրի վարչապետը։ Հիշենք Ամանորի ուղերձի ժամանակ տեղի ունեցած անհարմար պահը, ինչի արդյունքում հրաժարական ներկայացրեց Վլադիմիր Կարապետյանը։
Նոր խոսնակը, փաստորեն, ոչ միայն չի շտկել բացերը, այլև հանդես է գալիս նորանոր «անակնկալներով»։
Այստեղից հետևություններ. կարևորագույն կադրեր ընտրելիս չպետք է փորձել հաճոյանալ իրեն սպառած և արդեն զառամյալ քաղաքական լիդերին կամ հիմնվել թեկնածուի մեծամտության, ուրիշներին ծաղրելու, նախկինում ազգային-պետական ինստիտուտներին «վրաերթի ենթարկած լինելու» փաստերի առատության և այդ գործում ունեցած «փայլուն» ունակությունների վրա։ Պարզորոշ է՝ նման անձը չի' կարող պատասխանատվություն ստանձնել պետական այս կամ այն ինստիտուտի գործունեության համար, և նրա անձն անհամատեղելի է պետական որևէ պաշտոնի հետ։
Պետական պաշտոնյայի թիվ մեկ խնդիրը վերջինիս նվիրումն է պետությանն ու երկրին, դրա հետ մեկտեղ՝ բարձր պրոֆեսիոնալիզմը, կարգապահությունը, պարկեշտությունը և, ամենակարևորը, պատասխանատու կեցվածքը։
Պետական և ազգային ինստիտուտներն արժեքներ են, և պետական բարձրագույն օղակներում այդ ամենի գիտակցության բացակայության արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Իսկ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը այսօրվա իշխանության մեջ արդեն վերածվել է պանդեմիայի. դա մի վարակ է, որը խժռում է ողջ պետական համակարգը։
Վահե Սարգսյան