կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-02 11:56
Քաղաքական

Ասք Նիկոլի և յուր պողոսի մասին. Բագրատ Եսայան

Ասք Նիկոլի և յուր պողոսի մասին. Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.

«Ասք Նիկոլի և յուր պողոսի մասին

2018-ի մայիսից՝ կառավարության ձևավորումից անմիջապես հետո սկսվեցին «քայլոների» հետևողական ձախողումները։ Էյֆորիայի մեջ ընկած մեր ժողովուրդը ներողամտորեն ասում էր՝ դե ոչինչ, ջահել են, կսովորեն, կարևորն էնա, որ «նախկինների» նման չեն։
Որոշ ժամանակ հետո պարզվեց, որ Նիկոլն ու իրա «ռեֆորմատորների» թիմը, ինքնուրույն ոչ մի բան չկարողանալով նախաձեռնել, լավ էլ վերցրել են «նախկինների» բոլոր նախագծերը ու իրանց անունից ներկայացնում են։ Ընդ որում, Նիկոլը իրա ողջ գիտակից կյանքում հանդես էր եկել հենց էդ նախագծերի դեմ։ Ժողովրդի մի զգալի մասն ասեց՝ դե հա, ի՞նչա եղել որ, Նիկոլ-վարչապետի տարբերվելը Նիկոլ-օպոզիցիոներից օրինաչափա, ըտենց էլ պետքա լիներ։

Հետո պարզվեց, որ Նիկոլը չի կարողանում իրա «կախարդական փայտիկը» աշխատացնի ու ներդրումները հոսեն Հայաստան, բյուջեն էլ կրկնապատկվի։ Ու ըտեղ հանկարծ պարզվեց, որ երկրում լիքը հակահեղափոխական կա, ու Նիկոլը որոշեց, որ մենակ ինքը՝ «ժողովրդի», այսինքն «նքն իր հետ քննարկելով, բոլոր նախկիններին պետքա «պառկացնի ասֆալտին ու ծեփի պատերին», որովհետև իրանք խանգարում են «սիրուն ու հանդուրժողությանը»։ «Պողոսանալ սկսող» մեր ժողովուրդը որոշեց, որ Նիկոլի էս պահանջն էլ ԱՐԴԱՐԱ։

Էս ամեն ինչից հետո հանկարծ պարզվեց, որ «նախկինների համատարած թալանի» մասին հեքիաթները շատ չափազանցված են, Քոչարյանի «4միլիարդը» ոչ մեկ չի գտել, 50/50 չի եղել, «տուշոնկի» գործ չի էլ հարուցվել, իսկ հարուցված քրեական գործերը փուչիկի նման պայթում են։ Ու էլի պարզվեց, որ Նիկոլը մեղք չունի, սաղ էդ «կոռումպացված» դատական համակարգնա մեղավոր։ Պողոսը գտավ հերթական «մեղավորին»։

Հետո հանկարծ պարզվեց, որ առանց «նախկինների» կառավարությունը իրար հետևից ձախողումա բոլոր ոլորտները։ Բայց այ ստեղ արդեն մեր «պողոսը» ինքը հանդես եկավ «ստեղծագործ» նախաձեռնությամբ՝ թե բա Նիկոլը խելացիա ու գործ անող, իրա թիմնա անճարակ։

Հիմա հասել ենք մի վիճակի, որ ոնց նայում ես, մնացելա մի Նիկոլ, ինքը համ վարչապետա, համ վարչապետի դեմ միտինգ անող, համ պարետ, համ համաճարակաբան, համ լրագրող, ինքը էսօր մի բան ասումա, մյուս օրը դրա դեմ պայքարումա, ինքը համ իշխանությունա, համ ընդդիմություն, համ տուգանողա, համ տուգանվողին պաշտպանող, ինքն արդեն սպարապետա ու զինվոր, ինքը համ հակառուսա, համ ռուսամոլ, համ Արցախը Հայաստանա, համ ադրբեջանցիներին բավարարող։ Մնացած բոլորը դարձել են իրան սպասարկողներ ու իրա կամքը կատարողներ։

Հիմա ինձ մի բանա հետաքրքիր, աշխարհում հլը կա՞ մի «պողոս», որ մտածումա, որ Նիկոլն ուզումա գործ անի, իրան խանգարում են։ Եթե տենց մտածող կա, մնումա Նիկոլը կտրի ու մի կողմ շպռտի էն, ինչի պատճառով ինքը վատա պարում։ Էդ մնացելա վերջին պատճառը, որով ինքը կարա բացատրի, թե իրա մոտ ինչի ոչ մի բան չի ստացվում»։