ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է․
«Երկու փաստ եմ ուզում ընդգծել բանակի վերաբերյալ կապիտուլյանտի երկու փաստի մասին
Փաստ 1
2017թ-ին 2007թ-ի համեմատ պաշտպանական ծախսերն ավելացել են 198,6 մլրդ դրամով։
Այսինքն 10 տարվա ընթացքում պաշտպանական ծախսերը ավելացել են միջինը տարեկան մոտ 20 մլրդ դրամով։
Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում 2021թ-ին 2017թ-ի համեմատ պաշտպանական ծախսերն ավելացել են ընդամենը 17,8 մլրդ դրամով, այսինքն` 4 տարում ապահովվել է ավելի քիչ աճ, քան նախկինում աճում էր ամեն տարի։
Փաստ 2
2018-ի մայիսից ի վեր զինված ուժերի զենք-զինամթերքի ամբողջ համալրումը իրականցվել է նախորդ իշխանության կնքած պայմանագրերով: Փաշինյանի ապաշնորհ թիմը կարողացել է անել ընդամենը երկու բան`
1. Չեղարկել նախկին իշխանության կնքած մի քանի կարևոր պայմանագիր, որով պետք է մատակարարվեին օրինակ` հակաօդային պաշտպանության համակարգեր («ՏՈՌ» համալիրների երկու խմբաքանակ և այլն)
2. Չեղարկված պայմանագրերի փոխարեն գնել ՕՍԱ-ԱԿ համակարգեր և ՍՈՒ-30-ներ, որոնք պատերազմի ժամանակ ցույց տվեցին այդ գնման ողջ անհեթեթությունը»: