|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Այսօր չինական իշխանությունները հայտնել են, որ երեկ երեկոյան ժամը 7:40-ի կողմերը «Ջույուան» ածխի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 26 հանքափոր է մահացել:
Փայթյունի ժամանակ 46 հանքափորներ են եղել հանքավայրում: Նրանցից 20-ին հաջողվել է դուրս գալ հանքից: Զոհերի ճշգրիտ թիվը անմիջապես պարզ չի եղել, քանի որ հանքափորի սեփականատերը դեպքից հետո դիմել է փախուստի, և հանքափորի ղեկավարությունը քաոսային վիճակում է եղել:
Ոստիկանությունը հետաքննություն է անցկանում և փորձում պարզել սեփականատիրոջ գտնվելու վայրը:
Երեկ ևս մեկ պատահար է տեղի ունեցել Լյաոնինգ նահանգում գտնվող ածխի հանքում, որի հետևանքով չորս հանքափոր է մահացել: