կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-17 13:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այնքան շահարկումներ են եղել Ապրիլյան պատերազմի հետ կապված. Էդմոն Մարուքյան

Ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից 4 տարի հետո ինչ հայտարարություն ասես, որ չի եղել՝ տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով էին կռվում, ուտելիք չունեին, բայց Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցում ասաց, որ նման փաստեր չեն արձանագրվել եւ, եթե խորհրդարանին նման եզրակացություն գա, դուրս է գալիս, որ այսքան տարի շահարկվել է ապրիլյան պատերազմի կոնկրետ այդ հանգամանքները. այսօր այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն հարցին, եթե հանձնաժողովը դավադիր պատերազմի մասին, որեւէ փաստարկներ չունենա, այս հանձնաժողովի աշխատանքների ավարտով՝ այդ էջը փակվելո՞ւ է։

«Մնացած մասով, եթե թերություններ եղել են, պետք է դասեր քաղենք, որ ապագայում մեր հայրենիքի վրա նմանատիպ հարձակումներին ավելի պատրաստ լինենք»,– հստակեցրեց պատգամավորը։

Դիտարկմանը, թե հանձնաժողովի աշխատանքն արդարացվա՞ծ է, Մարուքյանն արձագանքեց. «Միանշանակ արդարացված է, որովհետեւ այնքան շահարկումներ են եղել պատերազմի հետ կապված. մենք ինչո՞ւ ենք կողմ եղել հանձնաժողովի ստեղծմանը, որ վերջին հաշվով տեսնենք դա շահարկո՞ւմ է, թե՞ իրականություն, եթե իրականություն է, ապա կոնկրետ մարդիկ պետք է դատվեն, եթե իրականություն չի, շահարկում է, ապա շահարկողները պետք է պատասխան տան, որովհետեւ բանակի անվան հետ են խաղացել»։