կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-28 15:51
Աշխարհ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պոպուլիզմն այն է, որ 1,5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող ֆինանսների նախարարն ասում է՝ փող չկա․ Էդմոն Մարուքյան

Մոտ 200 միլիարդ դրամ ազատ փող կա, դա մեր ժողովրդի փողն է, որը կառավարությունը չի ուզում տալ ժողովրդին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում։

«Անցած տարի մեր բախտը բերել է՝ շատ ավտո են ներմուծել, փողը կուտակվել է։ Էդ փողը կա։ Դա մեր ժողովրդի փողն է, դրա վրա նստած՝ կառավարությունն ասում է՝ փող չկա, ժողովուրդ ջան»,-ասաց նա՝ հավելելով, որ ֆինանսների նախարարը ապատեղեկատվություն է տարածում, երբ ասում է՝ այդ փողը չկա։

Մարուքյանը կոնկերտ թիվ նշեց․ խնայողության ֆոնդում մոտ 380 միլիարդ դրամ գումար կա, դրանից մոտ 150 միլիարդ դրամն է, որ ունի որոշակի պարտավորություններ։ Մոտ 200 միլիարդ դրամ կա ազատ փող։ Հենց այս գումարի մասին է նրա խոսքը։

Էդմոն Մարուքյանն առաջարկում է դրանից 100 միլիարդ դրամը ներարկել տնտեսության մեջ ոչ թե պահելով, այլ ժողովրդին տալով, որպեսզի կոմունալ ծախսերը հոգան, սնունդ գնեն, իսկ դրա արդյունքում հարկերի թերհավաքագրումը կնվազի, այդ փողի մեծ մասը հետ կգա պետբյուջե։

«Այստեղ հարց է առաջանում՝ լավ, ինչի՞ չթիրախավորենք սոցիալապես անապահովներին․ որովհետև արդեն ունենք ձախողված պատմություն, չի ստացվում։ Չեն կարողանում թիրախավորել՝ ովքեր են, որ չեն կարող մուծել կոմունալ ծախսերը։ Հիմա՝ ասում ենք, արդյո՞ք մեծ պրոբլեմ է, որ մի քանի ընտանիք էլ փող ստանա, որն այդ փողի կարիքն այդքան էլ չունի»,-ասաց նա։

Շահարկումներին, որ իրենց առաջարկը պոպուլիզմ է, Մարուքյանը հակադարձեց․ «Պոպուլիզմն այն է, որ միլիոն ու կես աշխատավարձ ստացող ֆինանսների նախարարն ասում է՝ փող չկա։ Նույնն էլ՝ մյուսները․ երբ պաշտոնյան ստանում է մեկ միլիոն աշխատավարձ, ունի 380 միլիարդ խնայողություն և դրանից 100 միլիրադը չի ուզում սրսկի տնտեսության մեջ»։

Հիշեցնենք, որ ԼՂԿ նախագահ Էդմոն Մարուքյանը առաջակել էր մայիսին յուրաքանչյուր ընտանիքի 100 հազար դրամ վճարել․ այդ նպատակով մայիս ամսից 100 մլրդ դրամ նախատեսել, որպեսզի 50 մլրդ դրամից ամեն ընտանիքի 100 հազար դրամը վճարվի, իսկ մնացած 50 մլրդից հավելյալ թոշակ տալ 470 հազար թոշակառուի։ Նա նշել էր, որ անհրաժեշտ է վերանայել սոցիալական աջակցության ծրագրերի թիրախավորումը՝ չաջակցել պետական սեկտորի, հանրային ծառայությունների բնագավառի, մեծ կոորպորոացիաների աշխատողներին, որոնք իրենց աշխատավարձերը ստանում են․ «Մոտավորապես 150 հազար ընտանիք հանում ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում․