կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-21 12:01
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համոզվա՞ծ եք, որ «Քայլող մարդու» արձանի հետ կապված քաղաքական շահարկումներ չեն լինի. Փաշինյանը՝ Հարությունյանին

Պարոն նախարար, դուք վստա՞հ եք, որ սա քաղաքական շահարկումների առիթ չի դառնալու՝ ըստ Yerkir.am-ի ԿԳՄՍ նախարարին հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում անդրադառնալով Երևանի Հյուսիսային պողոտայում Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանի տեղադրման մտադրությանը։

Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ արձանը ստեղծվել է տարիներ առաջ՝ 2000- ականներին: Բացի այդ, հարցն արդեն քննարկվել է Երևանի ավագանու նիստում, նման խնդիր չի ծագել:

Այս մեկնաբանությունից հետո կառավարությունը հաստատեց ԿԳՄՍ նախարարի առաջարկը:

Բացի «Քայլող մարդու» արձանի տեղադրումից, նույն որոշմամբ՝ նախատեսվում է վերանորոգել նաև Անի պեմզայի մշակույթի տունն ու ստեղծել փոքրիկ թանգարան, ամրացնել Շիրակի մարզի Երերույքի տաճարն ու դրան կից դամաբարանը, վերականգնել Բյուրեղավանի «Արձագանք» արձանը, ամրացման աշխատանքներ իրականացնել Դսեղի Սբ Գրիգոր վանական համալիրում, նորոգել Ալավերդու Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքները, նորոգել Շիրակի Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցին:

Կառավարության պահուստային ֆոնդից այս բոլոր աշխատանքների համար կհատկացվի 124 863 600 դրամ:

Վարչապետի հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ 2020 թ.-ին նախանշված ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող մշակութային այս ծրագրերի նախագծման աշխատանքներն ավարտվել են և շինարարական մրցույթներ են հայտարարվել։

Մանրամասն՝ տեսանյութում․