Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանությանը «Ոչ»-ի ճամբար է պետք, որ հրետանիով, հետևակով և տարբեր մարտական սայլակառքերով ոչնչացնի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մամուլի ասուլիսում։
Նա վստահեցնում է, որ եթե «Ոչ»-ի ճակատ բացեն՝ դրանով կաջակցեն իշխանության հակասահմանադրական ապօրինի պրոցեսին, այս պատճառով էլ «Լուսավոր Հայաստանը» մտադիր է չմասնակցել։
«Մեր մոտեցումը հետևյալն է, որ հանրաքվեի հակասահմանդրական պրոցեսի մեջ պիտի լինի միայն «Այո»-ի ճամբար, «Ոչ»-ի ճամբար չպիտի լինի։ Որովհետև իշխանությանը օդի պես պետք է, որ «Ոչ»-ի քարոզչություն լինի, որ ինչ-որ մարդկանց ասի՝ «Հաաա, դուք Սերժ Սարգսյանին եք պաշտպանում», ելույթներ ունենա և մարդկանց ասի՝ եթե չգնաք տեղամասեր՝ կգան ձեզ կկեղեքեն, բայց եթե չի լինում «Ոչ»-ի ճամբար, թող միայն «Այո»-ն քարոզեն և ժողովուրդն էլ որոշի՝ կգնա՝ կքվերակի, չի գնա՝ չի քվեարկի»,-պարզաբանեց նա։
Լրագրողների տարակույսին՝ գուցե վախեցել են, Մարուքյանը պատասխանեց՝ եթե վախեցող լինեինք, խորհրդարանում էլ չէինք արտահայտվի, այսօր էլ պատրաստ չէինք լինի ՍԴ դիմել։
Սահմանադրական դատարան դիմումի կմախքը հրապարակել են, նշել, թե ինչ խախտումներ են արվել, բայց համապատասխան թվով ստորագրություներ «Լուսավոր Հայաստանը չունի», դրա համար էլ հարցը փակված է։
«Մենք միշտ ասել ենք, որ Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի կողմից ձևավորված Սահմանադրությունը պետք է փոխվի, այդ համակարիգը պետք է փոխվի և Հայաստանը պետք է ունենա ժողովրդավարական Սահմանադրություն։ Իշխանությունը համակերպվել է և վայելում է Սերժ Սարգսյանի ստեղծած Սահմանադրությունը, բայց ուզում է մի դրույթ փոխել և Հրայր Թովմասյանին հեռացնել»,-ասաց Մարուքյանն՝ ավելացնելով, որ իրենց դիրքորոշմամբ բարոյական հարթությունում էր, որ հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյնաը հրաժարական տար, գնար։
Խորհրդարանի նիստից հետո, որտեղ վարչապետն ու իշխող թիմը թիրախավորեցին Էդմոն Մարուքյանին, նրա դեմ կոնկրետ սպառնալիք է հնչել։ Մարուքյանն այս մաիրսն գրառում է արել, բայց իրավապահները չեն արձագանքել։ Էդմոն Մարուքյանը վստահ է, որ ատելության գեներացիան եղել է իշխանություններից։
Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնությամբ՝ ապրիլի 5-ին տեղի կունենա Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով մտադիր է դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ Փոփոխությունը վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածին։ Գործող հոդվածը սահմանում է. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը։ Մինչդեռ նախագիծն առաջարկում է հետևյալ փոփոխությունը. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։
Մանրամասն՝ տեսանյութում․