կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-26 15:33
Քաղաքական

ԼՀԿ-ն կառավարության ծրագրի հետ կապված իր նախագիծը կներկայացնի. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ-ն կառավարության ծրագրի հետ կապված իր նախագիծը կներկայացնի. Էդմոն Մարուքյան

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների ծրագրի հետ կապված «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կներկայացնի իր տեսլականը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԼՀԿ խմաբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ոչ թե քննադատելու ենք, այլ ներկայացնելու ենք, թե ինչպես են պատկերացնում կառավարության կառուցվածքը։ Գրեթե ավարտել ենք, ու մեր ներկայացված կառուցվածքն իր մեջ ունի և՛ օպտիմալացում ՝ ուռճացված կառավարության հետ կապված, և՛ խորհրդարանական վերահսկողության»,- ասաց նա:

Նա շարունակեց պնդել, որ ոստիականությունն ու ԱԱԾ-ն պետք է լինեն խորհրդարանի վերահսկողության ներքո՝ նախարարությունների տեսքով։ Թեև ԱԱԾ-ն ղեկավարն ու Ոստիկանապետը պատրաստակամ են հանդիպել ու պատասխանել խորհրդարանականների հարցերին, սակայն իրենք ցանկանում են խնդիրը լուծել ինստիտուցիոնալ։ Ինչ վերաբերում է դիտարկումներին, որ նախարարություն լինելու պարագայում ԱԱԾ տնօրեն ու Ոստիկանապետը կլինեն քաղաքական պաշտոնյաներ, Մարուքյանն նկատեց` վարչապետին ենթակա մարմինները փոխվում են քաղաքական նպատակահարմարությամբ, հետևաբար, եթե այդ մարմինները խորհրդարանական վերահսկողությունից դուրս մնան, կարող են քաղաքականացվել։

«Նրանք չեն կարող քաղաքականացվել մի դեպքում, եթե լինել խորհդարանական վերահսկողության ներքո», - ամփոփեց նա: