Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բարձր մակարդակով իշխանությունները թրոլինգի են ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին և Վենետիկի հանձնաժողովի նախագահին, այսինքն՝ այդ մարդկանց ուղղակի ձեռ են առնում՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար․ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը՝ Ստրասբուրգ այցի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Նա նկատեց, որ թե՛ ԵԽԽՎ համազեկուցողների, թե՛ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները ուղղված են իշխանություններին, բայց իշխանությունները, երբ ասումեն՝ մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, դրանով ուզում են ծածկել մտահոգությունների այդ ամբողջ հատվածը․ «Եվ ես դա պետք է անվանեմ հետևյալ ձևով՝ դա թրոլինգ է»։
Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ երկու հայտարարությունն էլ իշխանությանը որոշակի կոչ են պարունակում․ առաջինը վաղ կենսաթոշակի համակարգի անցնելուն ուղղված ռեկոմենդացիաներն են, երկրորդը՝ ՍԴ և վարչապետի աշխատակազմի միջև լարմանը։
«Բնականաբար, երկու հայտարարություններն էլ սխալ են մեկնաբանվել իշխանությունների կողմից և մեկնաբանվել են ի օգուտ իրենց։ Ինչու, որովհետև մտածել են, որ իշխանությունը լեգիտիմ է, որևէ բանով կաշկանդված չէ և ցույց է տալիս, որ ես լեգիտիմ իշխանություն եմ և թքած ունեմ նման հայտարարությունների վրա։ Նախորդ իշխանությունները վախենում էին նման հայտարարություններից, փորձում էին ինչ-որ շտկումներ անել, այս իշխանությունները ուղղակի թրոլինգ են անում՝ մեկ, ձեռ են առնում այս մարդկանց՝ երկուս»։
Ինքը՝ Մարուքյանն այս հայտարարություններն ընկալում է հետևյալ կերպ․ «Որ իշխանությանն ասում են՝ այն գործողությունները, որ դուք կիրառում եք, իսկ դա փունջ է գործողությունների, դա աուրա է, դա դեպքերի և գործողությւոնների շարան է, այդ շարանը ասում են՝ մի՛ արեք, դրանով լարվածություն եք ստեղծում իշխանության երկու ճյուղերի միջև, ավելին՝ դա հակասում է մեր՝ նախկինում տրված ռեկոմենդացիաներին՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգի հետ կապված՝ մի՛ արեք»։
Հակառակ դեպքում, նրա համոզմամբ, այս հայտարարությունները վաղը դառնալու են զեկույց համազեկուցողների ձեռքին։
Էդմոն Մարուքյանը նաև արձանագրեց, որ ներկա իշխանությունը ունի մի մեծ շնորհք՝ անիմաստ տեղը ցածր վստահություն ունեցող մեկին դարձնելու հերոս։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Եթե իշխանությունները տաղանդ ունենային՝ ցածր ռեյտինգ ունեցող մարդկանց անիմաստ դարձնել հերոս, դուք վաղուց հերոս կլինեիք, պարոն Մարուքյան»։
Մարուքյանը հետ չմնաց․ «Ե՞ս ունեմ ցածր ռեյտինգ․ մի հատ ինձ հետ դուրս եկեք փողոց, տեսեք՝ ձեզ կճանաչե՞ն։ Կմտածեն, որ իմ ուսապարկը տանողն եք»։
Մանրամասն՝ տեսանյութում․