կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 23:32
Առանց Կատեգորիա

Վրաստանում՝ 23 կորոնավիրուսակիր, Իտալիայում մեկ օրում՝ 168 մահ կորոնավիրուսից, Հայաստանը՝ գլոբուսից դուրս. Գագիկ Համբարյան

Վրաստանում՝ 23 կորոնավիրուսակիր, Իտալիայում մեկ օրում՝ 168 մահ կորոնավիրուսից, Հայաստանը՝ գլոբուսից դուրս. Գագիկ Համբարյան

Վրաստանում՝ 23 կորոնավիրուսակիր, Իտալիայում մեկ օրում՝ 168 մահ կորոնավիրուսից, Հայաստանը՝ գլոբուսից դուրս: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՞ Գրառումը՝ ստորև. 

«Վրաստանում՝ 23 կորոնավիրուսակիր, Իտալիայում մեկ օրում՝ 168 մահ կորոնավիրուսից, Հայաստանը՝ գլոբուսից դուրս

Կորոնավաիրուսը շարունակում է ահագնացող տեմպերով նորանոր դիրքեր և երկրներ զավթել:

Մեր հարևան Վրաստանում մեկ օրում բացահայտվել է 8 նոր կորոնավիրուսակիր, որի արդյունքում Վրաստանում այդ հիվանդությամբ վարակվածների թիվը հասել է 23-ի:

Մեր հարևան Իրանում իրավիճակն ավելի ծանր է. բոլոր խոշոր քաղաքների, այդ թվում նաև Հայաստանի սահմանին մոտ գտնվող Թավրիզում, բնակիչներին արգելված է ազատ մուտք ու ելք անելը, իսկ իրանական որոշ մարզերում արտակարգ իրավիճակ է հայտարարված:

Մեր արևելյան հարևան Ադրբեջանում ևս իրավիճակը շարունակվում է վատթարանալ՝ պաշտոնապես օրեցօր աճում է կորոնավիրուսով հիվանդների թիվը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն իրավիճակը երկրում ծայրահեղ վատ է. Իրանին սահմանակից Ջալիլաբադի շրջանում կորոնավիրուով հիվանդերի թիվը շարունակում է արագ աճել:

Ըստ միջազգային մամուլի, միայն այսօր Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 168 մրադ, իսկ հիվանդների թիվը հասել է 8514-ի: Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ:

Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև ՌԴ-ում: Դե ֆակտո մոտ 15 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանի մայրաքաղաքում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով արգելվել են բոլոր տեսակի միջոցառումների, որի մասնակիցների թիվը կանցնի 5 հազարը: Այդ արգելքը սահմանվել է մինչև 2020 թվականի ապրիլի 10-ը:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Գերմանիայի մայրաքաղաքի իշխանությունները ևս արգելել են բոլոր տեսակի միջոցառումների, որի մասնակիցների թիվը կանցնի հազարից:

Իսկ Հայաստանում ամեն ինչ հիանալի է: Շատ ուրախ կլինեմ , եթե դա լինի իրականություն: Սակայն հաշվի առնելով վերջին օրերի «կորոնավիրուսային» իրավիճակը մեր հարևան երկրներում և աշխարհում ընդհանրապես, համոզված եմ, որ մենք ևս խոցելի ենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեսելով այն հանգանաքը, որ նույնիսկ «չտուժածներն» են հակակորոնավիրուսային կանխարգելիչ միջոցառումներ անում, ակտիվորեն շարունակում է «այո»-ի հանրաքվեի քարոզարշավը՝ բազմաթիվ մարդկանց միևնույն վայրերում հավաքելով: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը գլոբուսից դուրս է: Ի՛նչ կորոնավիրուս, ի՛նչ վտանգներ, ի՛նչ արգելքներ: Դա մեզ չի վերաբերում:

Հ.Գ.Պետական մտածելակերպից զուրկ մեր իշխանությունները լավ կլինի մի փոքր մտածեն ժողովրդի, այլ ոչ թե սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու և ամրապնդելու մասին՝ կեզծ օրակարգերի միջոցով շեղելով հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից և իրենց կողմից չիրականացված խոստումներից»,- գրել է նա: