|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր որոշ երթուղային տաքսիների վարորդները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցու հարակից տարածքում գործադուլ էին սկսել՝ պահանջելով, որ տրանսպորտի գազը չթանկացնեն:
Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցներին ցրեցին: Ակցիայի վայր ժամանեցին Երևանի քաղաքապետի` տրանսպորտի գծով խորհրդական Ալբերտ Գեւորգյանը և տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նրանք գործադուլի մասնակից` երթուղայինների գծատերերին հրահանգեցին իրենց վարորդներին հորդորել, որ գործադուլը դադարեցնեն ու անցնեն աշխատանքի: Ալբերտ Գրիգորյանը հայտնեց, որ գծատերերին էլ հրավիրում են քննարկումների:
Նշենք, որ գործադուլին մասնակցում էին 28, 35, 29, 99 և 70 երթուղիների վարորդները:
Հենրիկ Նավասարդյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վարորդների այս քայլը ճիշտ չի համարում, քանի որ քաղաքացիներին չի կարելի թողնել փողոցում: «Այս պահին մենք աշխատում ենք համատեղ, որ քաղաքացիները փողոցում չմնան»,- ասաց նա: