|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Գազի գնի նվազեցման պահանջով Վանաձորում վարորդները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Մայիսի 23-ին վաղ առավոտից Վանաձորում երթևեկությունը կաթվածահար վիճակում է հայտնվել։ Այս մասին հայտնում է «Լոռի» TV-ն։
Քաղաքային երթուղիներն սպասարկող միկրոավտոբուսների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձորի Հայքի հրապարակում՝ պահանջելով հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ:
Գազի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է տալիս նշում են վարորդները։ Սեփական միջոցներն այլևս չեն ներում՝ մեքենաները լիցքավորելու համար: Բողոքի ակցիային են միացել գրեթե բոլոր գծերը սպասարկող միկրոավտոբուսների վարորդները, նրանք հրաժարվում են սպասարկել այնքան ժամանակ, մինչև հարցը չստանա դրական լուծում։
Բողոքի ակցիա իրականացնող վարորդների հետ հանդիպել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:Նա առաջարկել է վարորդներին ներկայացուցչական խումբ կազմել ու գնալ մարզպետի մոտ` ներկայացնելու խնդիրը: Վարորդները սկզբում հրաժարվել են նման առաջարկից, հետո` որոշել են գնալ մարզպետի մոտ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպման ընթացքում նշել է, որ խնդիրը մարզպետարանի ենթակայության տակ չէ, և ինքը լիազորված չէ այդ խնդիրներով զբաղվելու։