Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին լիցենզիայից զրկելու զեկույցին ծանոթ եմ, սակայն չեմ կարող հրապարակել, ինչպես և ցանկացած այլ փաստաթուղթ, որն ինձ հասել է ծառայողական ճանապարհով իմ՝ վարչապետի խորհրդական աշխատելու, ժամանակ՝ ըստ Yerkir.am-ի ասաց վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով Միջազգային ավիացիոն կազմակերպության կողմից ՀՀ ՔԱՊԿ-ին լիցենզիայից զրկելու աղմկահարույց պատմությանը:
«Այսինքն ես կարող եմ բացատրել իմաստը, սակայն չեմ կարող որեւէ մեջբերում անել, կամ հանրայնացնել այդ փաստաթուղթը: Բայց քանի որ այդ զեկույցը գաղտնի չէ, իսկ երկիրն իրավունք ունի ճանաչելու իր «հերոսներին», ես կարծում եմ՝ քաղաքացիներն իրավունք ունեն պահանջել քաղավիացիայի կոմիտեից այդ զեկույցը եւ ինքը գնահատի` ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:
Հակոբ Ճաղարյանը ասաց, որ համաձայն չէ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի ներկայացրած պաշտոնական պարզաբանման բովանդակությանը: «Ես փորձեմ պարզաբանեմ, թե ինչումն են թերությունները: Ընդհանրապես, ցանկացած երկրի ավիացիոն իշխանություններն ունեն իրենց գործառույթները, եւ այդ գործառույթները վերագրված են նաեւ Հայաստանի քաղաքական ավիացիայի կոմիտեին որպես Հայաստանի ավիացիոն իշխանություններ: Ավիացիոն իշխանություններն ունեն հատուկ գործառույթներ, որոնք կապ չունեն քաղաքականության հետ: Ոլորտի քաղաքականությունը որոշում է համապատասխան նախարարությունը, իսկ ավիացիոն իշխանությունները կատարում են զուտ տեխնիկական կարգավորումներ, դրանցից են` թռիչքային անվտանգությունը, ավիացիոն անվտանգությունը եւ այլն: Ընդ որում որոշում ընդունողը, կատարողը եւ վերահսկողը պետք է լինեն միմյանցից անկախ մարմիններ: Միջազգային ավիացիոն կազմակերպությունները տարբեր երկրներում ժամանակ առ ժամանակ ստուգումներ են կազմակերպում եւ անդրադառնում եմ իմ նշած կետերին, փաստորեն այդ զեկույցում իմ նշված բոլոր ոլորտներում կան նկատողություններ եւ միջազգային կարգավորումներին անհամատեղություններ, այն աստիճան, որ լրատվամիջոցներից մեկում շատ վիրավորական մի փաստ է նշվում, որ Հայաստանը որպես շահագործողի երկիր ի վիճակի չէ սերտիֆիկացնել օդանավերը եւ ավիաընկերություններին, վերահսկել թռիչքային անվտանգությունները միջազգայնորեն ընդունված կանոնակարգի»,- ասաց նա՝ նշելով, որ քաղավիացիայի կոմիտեն իր պարտականնությունները, ինչպես նշված է զեկույցում, վերջին երկու տարվա ընթացքում չի կատարել, կամ ոչ պատշաճ է կատարել։
Ճաղարյանի խոսքով՝ ֆեյսբուքյան օգտատերերը հաճախ իրեն քննադատում են՝ ասելով, թե նախկին ռեժիմի հետ է կապված, մինչդեռ ինքը երեբեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել նախկինում․ «Ես երբեւիցե պետական պաշտոն չեմ զբաղեցրել, երբեւիցե որեւէ պետական կառույցում չեմ աշխատել, ոչ էլ համագործակցել եմ: Ես օդաչու եմ, ավարտել եմ զինվորական ուսումնարանը օդաչու-կործանիչի կարգավիճակով, հետո Ակտյումինսկի քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնարանը: Կամակերպել եմ Հայաստանի առաջին սեփական ավիաընկերություններից մեկը, երկար տարիներ կառավարել եմ այդ ընկերությունը, աշխատել եմ աշխատի մի շարքն ընկերություններում, առաջին կարգի օդաչու եմ, ունեմ մոտ 8000 թռիչքաժամ, որից 6000-ը Հայաստանում Յակ-40-ի վրա»:
Տաթեւիկ Ռեւազյանը չէր կարող տեղեկացված չլինել համակարգում առկա թերացումներից՝ ասաց վարչապետի նախկին խորհրդականը:
«Շատ խելք պետք չէր ունենալ հասկանալու համար, որ ցանկացած ավիացիայի ոլորտից եւ Քաղավիացիայի կոմիտեի կառուցվածքին ծանոթ մասնագետի համար, որ հասկանար` նույնիսկ զեկուցելու կամ չզեկուցելու պարագայում, եթե չկա համապատասխան կառուցվածքը, եթե չկան համապատասխան վերահսկող մարդկանց վերապատրաստումների փաստաթղթերը, եթե չկան նրանց ընդունման եւ վերահսկման մեխանիզմները, այստեղ արդեն տեղեկացված լինել, չլինելը նշանակություն չունի: Երբ չկա այդ համակարգը, այդ թերացումները չէին կարող չլինել»,- նշեց նա։
Հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է եղել Ճաղարյանը Տաթեւիկ Ռեւազյանի հետ, նա նշեց, որ աշխատանքում իր համար անձնական հարաբերություններ չկան եւ ինքը բազմիցս փորձել է օգնել Տաթեւիկ Ռեւազյանին, սակայն այդ օգնության առաջարկը չի ընդունվել:
Ճաղարյանի գնահատմամբ՝ աղմկահարուց զեկույցից հետո մենք գտնվում ենք «սեւ ցուցակում» հայտնվելու եզրին․ «Ինչպես փորձը ցույց է տալիս, սեւ ցուցակում հայտնված երկրներին եվրապական պետությունները ագելում են մուտք գործել իրենց երկիր: Իհարկե, կան հնարավորություններ խուսափելու այդ ամենից, այսինքն ավիաընկերություններին որպես անհատ միավորներ հնարավորություն է տրվում անցնել այդ ստուգումները եւ որպես ավիաընկերություն հաստատել իրենց կարողությունները թռիչքային անվտանգության միջազգային նորմերը կատարելու տեսանկյունից: Այսինքն անկախ նրանից, որ երկիրը պատրաստ չէ ապահովել այդ նորմերը, Եվրամիությունը պատրաստ է առանձին ավիաընկերություններին տալ այդ հնարավորությունը: Օրինակ Մոլդովան, որ այդ ցուցակում է, բայց մոլդովական 3 ընկերությունները իրավունք են ստացել թռիչքներ կատարել»,- ասաց նա:
Անդրադառնալով իր՝ պաշտոնից ազատմանը, նա եւս մեկ անգամ նշեց, որ ինքն է ազատման դիմում ներկայացրել, քանի որ բազմիցս առաջարկներ է ներկայացրել վարչապետին, որոնք անպատասխան են մնացել:
«Եթե ես պետք է մասնագիտական խորհուրդներ ներկայացնեմ, որոնք չլսվեն, չկատարվեն, ես իմ աշխատավարձ ստանալը գտնում եմ անտեղի, ինչի համար եմ ես այդ դեպքում զբաղեցնում այդ պաշտոնը, ես երբեք չեմ ձգտել պետական համակարգում ունենալ պաշտոն, որեւէ աշխատավարձի համար: Ես բավականին ապահովված մարդ եմ եւ կարող եմ ինձ թույլ տալ երկրի հանդեպ ունեցած վերաբերմունքով աշխատել, ոչ իմ աշխատավարձի համար»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու վարչապետը չէր ընդունում իր առաջարկը Ճաղարյանը նշեց, որ չի կարող ասել. «Երեւի իմ զեկույցները հոգեհարազատ չէին»:
Մանրամասն՝ տեսանյութում․