կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-14 21:19
Առանց Կատեգորիա

Արժե, որ հանրությունը տեղյակ լինի ու ճանաչի իր ապագա պատգամավորներին. Զաքար Խոջաբաղյանը փակագծեր է բացում

Արժե, որ հանրությունը տեղյակ լինի ու ճանաչի իր ապագա պատգամավորներին. Զաքար Խոջաբաղյանը փակագծեր է բացում

Զաքար Խոջաբաղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի հասարակություն, հաշվի առնելով, որ հանրությունը որպես կանոն չի ճանաչում շատերին, իսկ մարդկանց և երևույթների մասին վերջին տարիներին կարծիք ձևավորել է, այսպես կոչված «ազատ մամուլը» որի ճնշող մասը տարատեսակ ֆոնդերից ֆինանսավորվող կոնկրետ քարոզչությամբ զբաղվող հարթակներ են, մտածում եմ, արժե, որ հանրությունը տեղյակ լինի ու ճանաչի իր ապագա պատգամավորներին։ Այս մասին, իհարկե, կայքերում գործնականում չեն գրի, քանի-որ մերօրյա «մամուլը» ասում է ճիշտը, բայց ոչ ճշմարտությունը։ Մինչդեռ հանրությունը պարտավոր է ճանաչել իր ապագա կառավարիչներին։ 

Եւ այսպես ՔՊ ցուցակում 10-րդ համար՝ Զարուհի Բաթոյան։

Զարուհի Բաթոյանը ՔՊ հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանենց թիմակից գաղափարակից ընկերն է։ Ասել է թե՝ ԼԳԲՏ կամ այսպես կոչված համասեռամոլների և հարակից պոպուլյացիայի շահերի ակտիվ պաշտպան։ Թիմը մի շարք ակցիաների ակունքներում է կանգնած, այդ թվում «Կանանց իրավունքների պաշտպանություն» անվան տակ կազմակերպված՝ Ոչ Պետությանը, Ոչ Բանակին, Ոչ Ազգին, Ոչ Եկեղեցուն, Ոչ Սահմաններին... և այլ լոզունգներով ակցիայի, որի տեսահղումը տեղադրում եմ ստորև։ Զարուհին ընդգրկված էր դարձյալ Սորոսի կողմից ֆինանսավորվող ԲՈՒՆ TV հարթակում հրապարակված մի շարք տեսանյութերում։

Արդարության համար պետք է նշենք, որ մեծ աշխատանք է տարել հաշմանդամների իրավունքների պաշտպանության գործով, ինչը խիստ ողջունելի է։ Միևնույն ժամանակ, արդարության համար պիտի նշենք, որ արժեհամակարգային տեսանկյունից գտնվում է ակտիվ լգբտ պրոպագանդայով զբաղվողների շրջանում։ Կարծում եմ պարզ է, թե ինչու ՔՊ կառավարությունը մերժեց լգբտ քարոզն արգելող և եկեղեցին պաշտպանող օրինագիծը։

Հավանաբար, քանի-որ իր ցուցակի անդամների մի զգալի մաս զբաղված են լգբտ քարոզով և եկեղեցու դեմ արշավով։ Եւ այսպես։ Զետեղում եմ նկարներ, որոնք փաստում են, որ Ոչ Պետությանը, ոչ Բանակին, ՈՉ Ազգին... ակցիայի ակտիվիստ, ՔՊ հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը նշում է, որ իր թեկնածուն (դեռ քաղաքապետի) Զարուհի Բաթոյանն է Նաև ակցիայից հրապարակված նկարում շեշտում է, որ իրենց պայքարը ավանդույթների և հայրիշխանության դեմ է։

Կից նկարներում, Զարուհին մարդկանց հետ է, որոնց ճնշող մասը բացի սորոսի ֆոնդով աշխատող լինելուց, հայտնի են լգբտ պրոպագանդայով, ինչպես նաև «խաղաղասիրականի» անվան տակ հակառազմականացման պրոպագանդա տանող «Սևազգեստ Կանայք» կառույցի համակիր են, ի դեպ՝ տեսանյութում պլակատ բռնած գանգրահեր աչոնիկը «սևազգեստ կանայք», ֆեմինիստական և այդ շարքի հկ-ների ակտիվիստ է, իսկ «սևազգետս կանայք» կազմակերպությունն արդեն վաղուց սեմինարներ է անց կացնում սահմանամերձ գյուղերի երիտասարդների համար և ճամբարներ երիտասարդ աղջիկների համար։

Դրանց բովանդակության մասին կարելի է կարծիք կազմել՝ նայելով նկարներում պարունակվող ինֆորմացիան կառույցի և հիմնական ակցենտի մասին։ Բնականաբար, ոչ պետությանը, ոչ բանակին, ոչ ազգին, ոչ եկեղեցուն գոռացող մարդիկ, ցավոք, բայց մեր պատերազմող երկրի հասարակության մաս են կազմում, և շնորհիվ ակտիվ ֆինանսավորվող քարոզչության նաև շատանում։ Եւ քանի որ Հայաստանը բոլոր հանդուրժողներից ամենահանդուրժողն է, եկել է պահը, որ այս ուժերը նաև իրենց մարդկանց ունենան ապագա ազգային ժողովում և կառավարության մեջ, արդեն ոչ թե միջնորդավորված, այլ՝ ափաշքյարա, քանի որ ավագանիում արդեն ունեն իրենց մարդկանց։ Որոնց պարբերաբար անդրադարձ արվել է և դեռ կարվի։

Նկարներից մեկում՝ Armenian Progressive Youth ՀԿ-ի ղեկավար Գրիգոր Երիցյանն է՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքից, որի կողքը նստած է ԼԳԲՏ հիմնական ակտիվիստ PINK-ի Մամիկոնը, որին ի դեպ վերջին շրջանում դրսերում լգբտ թեմայով սկսել են մի շարք մրցանակներ տալ, իսկ նա լգբտ թեմայի և Հայոց Ցեղասպանության միջև հավասարության նշան է դնում իր ելույթներում, մյուս Ժամկոչյանը՝ Լարա Ահարոնյանի հետ ֆեմինիզմի պրոպագանդայով զբաղվողներից է, առանձին հաղորդաշարներ ունեն նույնիսկ, բացի այդ՝ ԸԲ օրենքի ակտիվ քարոզիչներից։ Ի դեպ ԼԳԲՏ թեմայով. ՔՊ ցուցակի 4-րդ համարը ներկայացնող Տիգրան Ավինյանի տեսանյութը կարծում եմ շատերդ կհիշեք, որտեղ նա նստած Մամիկոնի հետ քննարկում են լգբտ հարցերը։

Վերջերս հրապարակվեց նաև լուսանկար, որտեղ երևում էր, որ ՔՊ ցուցակի 5-րդ համարով ներկայցված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել էր հայտնի տրանսգենդեռի։ Ինչ վերաբերվում է ցուցակի 3-րդ համարն հանդիսացող Լենա Նազարյանին, ապա նա դեռ 2017-ին իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով ԸԲ օրենքին, ասել էր. «Եթե փորձենք վերլուծել ընտանեկան բռնության պատճառները, ապա կտեսնենք, որ դրանց հիմքում հենց այն հետադիմական, քարանձավային ու մարդու իրավունքների հետ ոչ մի կապ չունեցող ազգային ավանդույթներն ու սովորույթներ են, որոնք սնում են գենդերային կարծրատիպերը, բռնության մշակույթը և տղամարդու չհակակշռված իշխանությունը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում»։ Կարծում եմ՝ ակնհայտ է նրա զզվանքն առ ամենայն Հայկականն ու Ազգայինը, ինչով էլ կարելի է բացատրել նրա փորձերը տարատեսակ արատավոր երևույթները կապել ազգայինի ու հայկականի հետ։

Դա կարելի է հասկանալ, հաշվի առնելով, որ ինչպես ինքն է նշել, իրեն դաստիարակել է ոչ հայկական ծագմամբ տատը։ Բայց դա էական չէ։ Պարզ է, որ լինելով Լարա Ահարոնյանենց հետ նույն ճամբարում-գաղափարակից, նա ևս կիսում է Լարայենց ողջ «արժեհամակարգը» և, ըստ էության, հանդիսանում է համակիրը՝ «ոչ հայրիշխանությանը» վանկարկմամբ երթի և քարոզի։ Ուղղակի մի փոքր նրբություն կա, այդ երթն անողները բացի «ոչ հայրիշխանությանը»՝ գոռում էին նաև, ոչ պետությանը, ոչ բանակին, ոչ սահմաններին և այլն... 

Էստեղ կուզենայի մի հռետորական հարց տալ բոլոր նրանց, ովքեր ինտենսիվ տարածում էին վերջին շրջանում կնոջը սպանած ոմն Իլլարիոնի մասին ինֆորմացիան և դա փորձում կապել ազգայինի և ավանդույթների հետ։ Նախ. զուտ իրավական տեսանկյունից՝ հիմա էլ հո իշխանությունը Լենայենց ձեռքին է, ինչի՞ են բաց թողել մարդասպանին։ Եւ երկրորդ, ինչի՞ց ենթադրեցիք, որ էդ մարդիկ կապ ունեն ազգայինի կամ ավանդույթների հետ։

Դառը փորձը հուշում է, որ ավելի հավանական է պարզապես, որ նոր օրինագիծ է պատրաստվում առաջիկայում ԱԺ մտցնելու համար, և ընդամենը քարոզչական հարթակներով հանրային տրամադրությունն է ապահովվում՝ ինչպես նախկինում։ Ընդ որում, էդ գործում իր առյուծի բաժինն ունի «Առավոտ» թերթը՝ իր Արամ Աբրահամյանով, ինչպես նաև սորոսից ֆինանսավորում ստացող քարոզչականները։ Այլապես հարց է առաջանում, դարձյալ Սորոսի փողերից եկեղեցու և արժեքների թեմայով գրանտ ստացած MediaLab քարոզչականն ինչու՞ է ամեն գնով փորձում մարդասպանությունը կապել եկեղեցու, ազգայնականության և ավանդույթների հետ։ Արդյո՞ք Լենա Նազարյանի և համապատասխան թիմի հետ այդ աշխատանքը սինխրոն և համաձայնեցված են։

Ցուցակում ներառված է նաև Հայկ Ծիրունյանը, որը ևս Ավագանու Իմ քայլը ցուցակում էր, ինչպես նաև շարունակելով Կարպիս Փաշոյանի հայտնի ռազմահայրենասիրական շիզոֆրենիա թեման՝ ազգային դաշտին նույն որակումն էր տվել՝ ի պաշտպանություն Կարպիսին։ Ցուցակում է նաև դարձյալ Սորոսից բազմակի անգամ գրանտներ ստացած Գայանե Աբրահամյանը՝ հոդված 3 ակումբից, որը բացի սույն ֆեմինիստական ակտիվությունից, նաև հայտնի է ազգ-բանակի դեմ իր ագրեսիվ վարքագծով, որը նույնպես տեղավորվում է «սևազգեստ կանայք» կազմակերպության որդեգրած ռազմականացման դեմ քարոզին։

Ի դեպ, Սևազգեստ կանանց թեմային ևս պարբերաբար անդրադաձրել եմ, իսկ Գայանեն, նույնիսկ Eruasianet պարբերականին է հոդվածներ տվել՝ ըստ էության մտահոգություն հայտնելով մեր պետության ռազմականացման հարցում։ Առանձին կուզենայի շեշտել, որ Գայանեն և Լենան TEDx-ի Հայաստանյան գործունեության «առաջին ծիծեռնակներն» են։ Իսկ TEDx-ի միջազգային կայքերը ամիսներ առաջ արդեն սկսել են մանկապղծության՝ պեդոֆիլիայի պրոպագանդան։

Ինչ խոսք, կարելի է բոլորի գործունեությանն առանձին առանձին անդրադառնալ՝ հաշվի առնելով, որ դրանցից յուրաքանչյուրը ցանկացած այլ պետության մեջ հատուկ ծառայությունների համար կարող էր մի առանձին գործի նյութ լինել, բայց քանի-որ մենք ապրում ենք Հայաստանում, իսկ Հայաստանը խաղաղասերների մեջ ամենախաղաղասերը, հանդուրժողների մեջ՝ ամենիցհանդուրժողը և ուխտի ականջում քնածների մեջ ամենից քնածն է, սահմանափակվենք այսքանով՝ հույս ունենալով, որ մենք նույնպես, երբևէ կունենանք հատուկ ծառայություններ, որոնք զբաղվեն իրենց գործով, որպեսզի մենք էլ կարողանանք մեր գործով զբաղվել։ 
Իսկ այժմ, ընդամենը տանք ինֆորմացիան՝ եզրակացություններն ու հետևությունները թողնելով հանրության բանական ու տրամաբանող շերտի գիտակցությանը։

Հ.Գ.
Ինչ խոսք, ազնիվ լինելու համար, պիտի նշեմ, որ ՔՊ ցուցակում ընդգրկված են նաև նվիրյալ մարդիկ, որոնց ինքս կցանկանայի տեսնել պետության կարևոր օղակներում և որոնց անհատական ռեյտինգն օգտագործելով՝ ինչպես Փաշինյանի անհատական ռեյտինգը, ցավոք, բայց սույն անձիք կստանան անցողիկ ձայներ։ Առայժմ այսքանը։ Դեռ կանդրադառնանք առանձին դեմքերին»։