Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչներ Ջաբեր եւ Ադել Ալ Մարզուքի եղբայրները Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հիասթափված եւ վիրավորված են․ ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Kentrontv.am-ը։
Եղբայրները պատմել են, որ հանդիպմանը քաղաքապետին ներկայացրել են բարեգործական 3 ծրագիր. անվճար հիվանդանոցի կառուցում, մետրոյի կայարանի եւ հյուրանոցի կառուցում։
«Մենք Գագիկ Ծառուկյանին խնդրել էինք քաղաքապետի հետ հանդիպում կազմակերպել։ Պարոն Ծառուկյանը զանգահարեց Նիկոլ Փաշինյանին եւ այդ հանդիպումը կայացավ։ Մեր գործունեության ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել աշխարհի տարբեր երկրների նախագահների հետ։ Այն, ինչ տեղի ունեցավ քաղաքապետարանում ուղղակի խայտառակություն էր. նախ մեզ շարք կանգնեցրին եւ ասացին, որ տեւական ժամանակ պետք է կանգնենք եւ սպասենք քաղաքապետին։ Նա հանդիպման եկավ բավականին ուշացած։ Մենք ներկայացրինք մեր 3 նախագծերը։ Առաջինը՝ ցանկություն հայտնեցինք Երեւանի կենտրոնում կառուցել բարձրակարգ հիվանդանոց, որը կլիներ անվճար եւ բարեգործական, դա կլիներ նվեր մեր երկրի կողմից։ Առաջարկեցինք նաեւ հյուրանոցային ցանց կառուցել Երեւանում, երրորդն էլ մետրոյի կայարանի կառուցումն էր։ Քաղաքապետի պատասխանը մեզ պարզապես ապշեցրեց, նա մեզ բառացիորեն ասաց հետեւյալը. մենք հողատարածք չունենք, որպես քաղաքապետարան մենք չենք կարող օգտակար լինել, գնացեք տարածքներ փնտրեք մասնավորի մոտ. հիասթափությունը մեծ էր։ Մենք նույնիսկ առաջարկեցինք, որ եթե կան վթարային շենքեր կամ հին շինություններ, ապա մենք պատրաստ ենք դրանք քանդել եւ հենց այդտեղ սկսել մեր շինարարությունը»,- պատմել է թագաժառանգի ներկայացուցիչներից մեկը։
Նա պատմել է, որ այդ օրերին Հայաստանում գտնվող Աբու Դաբիի թագաժառանգն իրենց հանդիպման ժամանակ շատ կարեւոր հարցով զանգահարել էր, որին ինքը պատասխանել է մի քանի վայրկյանով, ինչից հետո քաղաքապետը իրեն դիտողություն է արել.
«Քաղաքապետից ներողություն խնդրեցի, որ տասը վայրկյանով պատասխանեմ զանգին։ Դրանից հետո քաղաքապետն ասաց՝ կարծում եմ, որ մեր հանդիպումն աննպատակ է, անքաղաքավարի կերպով մեզ կոպտեց, ասաց՝ չի կարելի հանդիպման ժամանակ հեռախոսով խոսել։ Առաջին րոպեից սկսած քաղաքապետի պահվածքն ամոթալի էր», ասել է Ալ Մարզուքին։