Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 միլիարդը վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ (գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան-խմբ.) ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ եւ հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հրավիրած հայտնի քննարկման ժամանակ:
Այսօր ԱԺ-ում լրագրողները արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին` մի՞թե նախագահը նման արտահայտությամբ ակնհայտորեն չի ուղղորդում դատախազությանը: Ի պատասխան Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ պետք չէ խեղաթյուրել նախագահի ասածն ու հանձնարարությունը:
«Գլխավոր դատախազը հայտարարել էր, որ այն գործերում, որոնք ստացել է Վերահսկիչ պալատից, որեւէ խոսք չկա 700 միլիարդի կամ 70 միլիարդի մասին: Խոսքը, ըստ այդ նյութերի, գնում է ընդամենը 200-300 միլիոնի մասին, որը պետք է քննարկվի եւ ապացուցվի`չարաշահումներ կա՞ն, թե՞ ոչ: Սա է եղել գլխավոր դատախազի ասածը, վերցրեք եւ նայեք»,- նշեց Հրայր Թովմասյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ նախագահականի կողմից տարածված տեսանյութում, նաեւ հայտարարության տեքստում գլխավոր դատախազի որեւէ բացատրություն, խոսք չկա, Հրայր Թովմասյանը նշեց, որ դատախազն այնտեղ հստակ ասել է, որ խոսքը վերաբերում է 200-300 միլիոնին, ինքը` Թովմասյանը, այլ բան ասել չի կարող: