Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները հատուկ թռիչք են կազմակերպում կրթական ծրագրերի շրջանակներում ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի ուսանողի` հայրենիք վերադառնալու նպատակով. հայտնում է Yerkir.am-ը՝ «Նովոստի-Գրուզիա»-ին հղումով։
Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքով՝ հատուկ թռիչքը տեղի կունենա ապրիլի 10-ին: Նախևառաջ Միացյալ Նահանգներից ինքնաթիռը դպրոցականներին կտեղափոխի Քաթարի մայրաքաղաք Դոհա, որից հետո վրացական ավիաընկերությունը նրանց Թբիլիսի կտեղափոխի։ Դպրոցականներին Վրաստան տեղափոխելու որոշումը համաձայնեցվել է նրանց ծնողների հետ։
Միևնույն ժամանակ վրացի առաջնորդն ասել է՝ հայ գործընկերները խնդրել են նույն թռիչքով Ամերիկայից տեղափոխել նաև 35 հայ աշակերտի:
Վրաստանի արտգործնախարարության տվյալներով` արտասահմանից, այդ թվում՝ Չինաստանից, Իտալիայից, Իրանից, Լեհաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Բելառուսից, Նիդեռլանդներից, Եգիպտոսից, Ադրբեջանից և Հայաստանից, տուն է վերադարձել ավելի քան 5000 քաղաքացի:
Ապրիլի 16-ին նախատեսված է Փարիզ-Թբիլիսի չվերթը, ապրիլի 18-ին` Թել Ավիվ-Թբիլիսի, ապրիլի 21-ին` Հռոմ-Թբիլիսի:
Ավիաթռիչքները կիրականացնի Georgian Airways վրացական ավիաընկերությունը: Ապրիլի 24-ին նախատեսված է Թբիլիսի-Բարսելոնա-Թբիլիսի չվերթը, իսկ օրեր անց՝ ապրիլի 27-ին, կիրականացվի Թբիլիսի-Վարշավա-Թբիլիսի չվերթը: Տոմսերը վաճառքի կհանվեն թռիչքից երկու օր առաջ եւ կարժենան 199 եվրոյից ոչ ավել: