|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրավաբան, փաստաբան, դատախազ, «Օբյեկտիվ» հեռուստառադիոյում հաղորդաշարի հեղինակ Նիկոլոզ Մժավանաձեն սոցցանցի իր էջում ահազանգում է Վրաստանում թուրք-ադրբեջանական սանձարձակությունների, ինչպես նաև վրաց միջնադարյան Դավիթ Գարեջիի վանական համալիրի՝ Ի. Ալիևի կողմից նվաճման փորձերի մասին։
Yerkir.am-ն ստորև ներկայացնում փաստաբանի անդրադարձը.
«Ադրբեջանցի օկուպանտները սկսեցին կառուցել ժամանակակից մայրուղի «Քեշիկչիդաղի»-ում, նրանք այսպես են անվանում Դավիթ Գարեջիի վանական համալիրը: Այս մասին հայտնում են ադրբեջանական հրապարակումները՝ հղում անելով ճանապարհների պետական գործակալության տեղեկատվության վրա։
Մինչ մեր դատախազությունը կքննի Գարեջիի գործը, մինչ Գարեջիի բանակցություններում օկուպանտների հեռանալու հարցը կբարձրացվի՝ Ալիևը ուղղաթիռով կհասնի Չիչխիթուրի և կասի՝ «Շնորհավորում եմ, Գարեջին մերն է»:
Ադրբեջանի կառավարությունն ամեն օր պնդում է, որ դա հորդա է, որը նվաճում է իր կողքին գտնվող քրիստոնեական երկիրը: Վայրի Ալիեւի արյունոտ ռեժիմը:
Գարեջին Վրաստան է, և ինչպես բոլոր նվաճողները, Ալիևն էլ հենց այստեղ կկոտրի իր վիզը»։
Տես նաև՝ Վրաստանում «մեծ թրքություն» է սկսվել. ահազանգում է վրացի իրավաբանը: