Փոխարժեքներ
08 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Մայիսի 24-ին Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ նախատեսված բանակցությունների ընթացքում Վրաստանը և Ռուսաստանը կձևավորեն հատուկ աշխատանքային խումբ՝ «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմի մասին» համաձայնագրի իրականացման նպատակով: Համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանից Աբխազիայով և Հարավային Օսիայով Վրաստան ու Հայաստան «առևտրային միջանցքների» ստեղծում: Այդ մասին Радио Свобода-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Ըստ նրա` տվյալ պայմանավորվածության ձեռք բերման հնարավորությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանն օրերս շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրել է շվեյցարացի դիտորդների կողմից Աբխազիայով և Հարավային Օսիայով բեռների տեղափոխումը մոնիթորինգի ենթարկելու մասին հատուկ պայմանագիրը: